accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Կարեն Քոլոյան

«ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Հետվիրահատական շրջան

0

Եթե երեխայի վիճակի մասին երկու ծնողներն էլ հավասարաչափ տեղեկացված չեն, դա խնդիր չէ, կարևորն այն է, որ բժշկի հետ կապի մեջ լինի նա, ով ընտանիքում առաջնորդն է և զբաղվելու է երեխայով:

Հայաստանում ընդունված է` երբ երեխային վիրահատում են, այդ օրը նրա ողջ մեծ ընտանիքը՝ տատիկները, պապիկները, մորաքույրերը, հորեղբայրները և մյուսները, գալիս են հիվանդանոց, հերթով մոտենում են բժշկին, որպեսզի նա բացատրի, թե ինչ է արել, ինչ վիրահատություն է կատարել, իսկ բժիշկն ադքան ժամանակ չունի: Այդ պատճառով մեկը կամ երկուսը, ցանկալի է` որ ծնողները լինեն այն մարդիկ, ում բժիշկը վիրահատությունից առաջ ու հետո կբացատրի, թե ինչ է արել, ինչպես է անցել վիրահատությունը և այլն:

Հետվիրահատական շրջանում ծնողն ու հիվանդը ոչինչ չունեն անելու, փոխարենը շատ բան ունի անելու բուժանձնակազմը: Այս շրջանում առաջնահերթ պետք է նվազեցնել ցավը, քանի որ ցավն է, որ երեխային լարում է բոլորի դեմ` ծնողների, բժշկի, ու նա երկրորդ անգամ չի ցանկանա բժշկի գնալ: Կարևոր է, որ երեխան հիվանդանոցից ժպիտը դեմքին դուրս գա, հավատալով, որ լավ տեղ է եկել, իրեն լավ բան են արել ու լավ արդյունքով տուն է գնում: Դրա համար պետք է կապ հաստատել, կոնտակտ գտնել երեխայի հետ: Այժմ դա ավելի դժվար է, որովհետև բժշկությունն այնքան է զարգացել, որ հիմա հիվանդը 1-2 օր է մնում հիվանդանոցում, և պետք է հասցնել 1-2 օրվա ընթացքում ընկերանալ երեխայի հետ, որպեսզի նա ժպիտը դեմքին գնա տուն: Դա շատ բարդ է հատկապես փոքր երեխաների դեպքում:

Շատ հաճախ ծնողները սպասում են, որ, ահա, երեխան կվիրահատվի և վերջ: Բայց կան դեպքեր, երբ երեխան պետք է բազմաթիվ անգամ վիրահատվի, քանի որ երեխայի աճի հետ նոր խնդիրներ են ի հայտ գալիս: Կան դեպքեր, երբ բժիշկը վիրահատում է երեխային, բայց նրան չի բուժում, այլ մի փոքր բարելավում է նրա ֆունկցիոնալ վիճակը, կյանքի որակը: Վիրահատությունից հետո երեխաները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց ակտիվ կյանքին, դպրոց հաճախեն, բակ դուրս գան խաղալու և տարբեր բաներով զբաղվեն:

Կարևոր է, որ վիրահատությունից հետո ծնողը հետևի բժշկի խորհուրդներին: Բայց պատահում է, երբ վիրահատությունից հետո երեխային մեկ ամիս անց բուժզննման են հրավիրում, ծնողները գնում են ու… գալիս 2 տարի հետո միայն: Այդ դեպքում ժամանակ ենք կորցնում և ցանկալի արդյունքի չենք հասնում: Հետադարձ կապը և խորհուրդներին հետևելը ամենակարևորն է, որ վիրահատության արդյունքը լավ լինի:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.