accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

8 տարբերակ, որով Դաունի համախտանիշ ունեցող երեխան կարող է բարելավել ձեր կյանքը

0

Հղիության ընթացքում բժիշկները տեղեկացրել են, որ ձեր փոքրիկը Դաունի համախտանիշ ունի: Գուցե չվստահեք նախնական ախտորոշմանը, գուցե մտածեք, թե դա ձեր կյանքի ամենավատ օրն է:

Շատերի պես, դուք էլ գուցե ներքին համոզմունք ունեք, որ հիանալի կյանք եք ունենալու: Ի վերջո, դուք կատարյալ եք. լավ կյանքով եք ապրել, բարձր արժեհամակարգի տեր եք, բարդ աշխատանք եք ունեցել, կրթություն, ձգտումներ, լավ արտաքին ու առողջություն: Կյանքը ձեզ համար պետք է որ լավ շարունակվի: Իսկ հիմա մտածում եք, թե կյանքն անարդար է:

Մենք կպատմենք, թե ինչպես Դաունի համախտանիշը կարող է ձեր կյանքն ավելի լավը դարձնել: Եվ այսպես, ի՞նչ կստանաք փոքրիկի ծննդից: Ինչպե՞ս կարող է այդ երեխան փոխել ձեզ ու ավելի լավը դարձնել:

1. Դուք կսովորեք համբերատար լինել: Հնարավոր է` մի փոքր ավելի երկար սպասեք ձեր փոքրիկի առաջին բառերին, առաջին քայլերին: Ձեր ընկերներն ասես մրցակցում են, հպարտանում, երբ իրենց երեխան բոլորից առաջ է անցնում, ավելի շուտ է սկսում խոսել կամ քայլել: Սակայն դա մրցելու առիթ չէ: Մի՞թե մի փոքր աբսուրդ չէ երեխաներին միմյանց դեմ հանել: Կզայրանայի՞ք ձեր երեխայի վրա, եթե նա գլուխն ուսերին ամուր պահելու համար մի քանի շաբաթ ավելի սպասեր: Եթե ձեր «նորմալ» երեխան փոքրամարմին է ձեր ընկերների երեխաների համեմատ, մի՞թե դրանով պարտված եք դուրս գալիս:

2. Դուք կճանաչեք սիրո իսկական իմաստը: Ո՞վ է արժանի ձեր սիրուն: Կա՞ն նախապայմաններ, որոնց դեպքում պետք է որևէ մեկն արժանի լինի ձեր սիրուն: Մի՞թե ինչ-որ մեկն իր քթի ձևի կամ մաթեմատիկական բարձր գիտելիքներ չունենալու պատճառով մյուսներից քիչ է արժանի ձեր սիրուն: Դուք կիմանաք, որ սերը սահման չունի, չունի որևէ կանոն կամ ակնկալիք, որ սերը գոյություն ունի բոլորիս համար, անկախ նրանից, թե ինչ տեսք ունեք կամ ո՞վ եք, քանի՞ քրոմոսոմ ունեք. յուրաքանչյուրն արժանի է սիրո:

3. Կկոտրեք ձեր կարծրատիպերը: Կդառնաք ազատ մտածելակերպ ունեցող այն մարդը, ում միշտ գաղտնի նախանձել եք:

4. Դուք անվախ ու ավելի անհոգ կդառնաք: Միակ բանը, որ կխաթարի ձեր կյանքը Դաունի համախտանիշ ունեցող երեխայի ծնող դառնալու դեպքում՝ ժամանակ ու մտավոր ռեսուրսներ տրամադրելն է այն մտքերին, թե արդյոք ինչ-որ բան կարո՞ղ է կամ չի կարող պատահել:

5. Դուք շրջապատված կլինեք իսկապես հաճելի մարդկանցով:

6. Դուք հոգեբանորեն կշահեք ձեր նվիրվածությունից և կվաստակեք ձեր երեխայի ու շատ-շատերի սերը, հիացմունքը:

7. Դուք հոգեպես կաճեք: Այդ ճանապարհի առաջին քայլը կարեկցանքն է: Դալայ լաման ասում էր, որ այդ ճանապարհով առանց ուրախության քայլել չեք կարող:

8. Դուք պարզապես կարող եք հասկանալ կյանքի իսկական իմաստը:

Աղբյուրը՝ www.hubpages.com

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.