Բոլորակ » Անահիտ Չակուրյան

Ինքնուրույնություն տանը և դրսում, երբ երեխան անկատար օստեոգենեզ ունի
Երեխայի սեփական եսը ձևավորելու, ինքնավստահություն ձեռք բերելու հարցում ծնողի դերը մեծ է: Որքան էլ վախի զգացումը մեծ լինի երեխայի անվտանգության ապահովման համար, հարկավոր չէ տրամադրություն ստեղծել, թե նա չի կարող որևէ բան ինքնուրույն անել: Հաշմանդամություն ունեցող երեխաներին, ինչպես մյուսներին, անհրաժեշտ է փոքր տարիքից սովորեցնել ինքնուրույն լինել, հոգ տանել սեփական անձի մասին։ Այս ճանապարհը բարդ է ու միանգամից հաջողության հասնելու ակնկալիք չպետք է ունենալ, պարզապես հարկավոր է միասին լուծումներ գտնել հնարավորությունների սահմանում:

Անկատար օստեոգենեզ ունեցող երեխաների դեպքում ինքնուրույնության զարգացման համար շատ կարևոր է փորձել տան միջավայրը հարմարեցնել երեխայի կարիքներին:

Առաջնահերթ պետք է սկսել տան այն հատվածներից, որտեղ երեխան անցկացնում է օրվա մեծ մասը: Գլխավոր և ամենակարևոր վայրերից մեկը սանհանգույցն է, քանի որ ինքնավստահության ձեռք բերման հարցում սեփական հիգիենային հետևելը մեծ տեղ է գրավում: Կարևոր է, որ երեխան ընդունի և հասկանա՝ իր օրգանիզմում չկան տգեղ կամ անպետք օրգաններ, մարմնի յուրաքանչյուր հատված անհրաժեշտ է մաքուր պահել առաջին հերթին սեփական առողջության պահպանման համար։

Տան մյուս անդամների նման երեխային նույնպես տեղ հատկացրեք լոգանքի պարագաները պահելու համար․ գլխավոր պայմանը ցածր բարձրությունն է, որը նախապես քննարկում եք երեխայի հետ: Օրինակ՝ սրբիչի կախիչի համար հարմար բարձրություն է պետք, լվացարանի կողքին աթոռ է հարկավոր, իսկ եթե բարձրությունը հարմարեցվի՝ ավելի լավ։ Լոգարանի առկայության դեպքում հարմար տարբերակ գտեք ինքնուրույն բարձրանալու համար, եթե լոգարան չկա, ապա նորից կարող եք փոքրիկ աթոռ դնել լոգանք ընդունելիս նստելու համար:

Չենք մոռանում հայելու մասին. եթե ընդհանուր օգտագործման հայելու համար երեխայի հասակը չի բավարարում, ապա առանձին հայելի տեղադրեք։

Ընտանիքիս բոլոր անդամները բարձրահասակ են, հնարավոր չէր հայելին ցածր տեղադրել։ Ուստի իմ բախտը բերել է՝ հատուկ ինձ համար դռան վրա մեծը տեղադրել ենք, սենյակումս էլ 2 մետրանոց հայելի կա։

Սկզբնական շրջանում ծնողների օգնությունն անխուսափելի է, այնուհետև ժամանակ առ ժամանակ փորձեք երեխային մենակ թողնել։ Նա հաստատ հարմար լուծում կգտնի:

Նույն սկզբունքը կիրառում ենք նաև ննջասենյակի հարցում։ Եթե երեխան քրոջ կամ եղբոր հետ է կիսում սենյակը, ապա ամեն ինչ փորձեք անել այնպես, որ երկուսի համար հավասար պայմաններ լինեն։ Սա կօգնի նրանց միջև վստահության, հավասարության մթնոլորտ ստեղծելու:

Զգեստապահարանում ցածր դարակներ հատկացրեք հաշմանդամություն ունեցող ձեր երեխայի հագուստի համար, որպեսզի կարողանա ինքնուրույն հագուստ ընտրել։

Կարևոր է նաև սովորեցնել, որ առանց կաշկանդվելու տան անդամներից օգնություն խնդրի և չսահմանափակվի միայն մայրիկի հետ շփմամբ:

Անհրաժեշտ է, որ երեխան տնային հարցերում իր մասնակցությունն ունենա։ Չպետք է մտածել, թե կծանրաբեռնեք կամ կցավեցնեք նրան։ Հանձնարարեք այնպիսի գործեր, որոնք կարող է նստած կատարել․ օրինակ՝ փոշի սրբել, դարակներ դասավորել: Մեծանալուն զուգահեռ կարելի է նաև ներգրավել խոհանոցի աշխատանքներում, օրինակ՝ աղցան կտրատել, ընթրիքի սեղանը դասավորել։ Սովորեցրեք օգտվել գազօջախից, ընտանիքի անդամների կամ հյուրերի համար թեյ, սուրճ պատրաստել։

Ինձ, չգիտեմ ինչու, միշտ արևածաղիկ բովելու գործն էր բաժին հասնում։ Հիմա արդեն ամբողջ տան հոգսն ինձ վրա է։

Ամուր աթոռ տեղադրեք և խնդրեք ամանները լվանալ: Այսկերպ ոչ միայն կնպաստեք նրա ինքնուրույնությանը, այլ նաև ինքնագնահատականի բարձրացմանը։ Նա կզգա, որ կարևոր է ընտանիքի համար, իր ներդրումն ունի տնային գործերում։

Չպետք է նաև սահմանափակել տնից դուրս, օրինակ՝ խանութ գնալը: Եթե մոտ խանութ կա, հանձնարարեք փոքր բաներ գնել․ դա կօգնի շրջապատին ծանոթանալու և կողմնորոշվելու նոր միջավայրում։ Եթե խանութը հեռու է կամ անհրաժեշտ է փողոց անցնել՝ սկզբնական շրջանում միասին գնացեք, սովորեցրեք հետիոտնային երթևեկության կանոնները։ Դրսում սպասեք, մինչև ինքնուրույն գնումներ կատարի։

Պետք չէ հեռու պահել նաև բակային խաղերից, հասակակիցների հետ շփումներից, իսկ դուք կարող եք պատուհանից հետևել։ Դա օգտակար է թե՛ նրա, թե՛ հասակակիցների համար: Ձեր երեխան բնազդաբար կհասկանա՝ ի՞նչն է իր համար անվտանգ, ի՞նչը՝ ոչ: Կտրուկ մի՛ արգելեք ակտիվ խաղերին մասնակցել․ երեխաներն իրենք իրենց հարմար անվնաս տարբերակ կգտնեն, հավատացե՛ք։

Մայրս հենց տենում էր՝ բռնոցի, հալամուլա, գնդակով կոպիտ խաղեր էի խաղում, կանչում էր տուն։ Ես էլ միշտ լացում էի, երեխեքն էլ գալիս, մայրիկիս ասում էին, որ նուրբ կխաղանք։ Միայն դրանից հետո էր համաձայնվում:

Դպրոցական տարիքում թույլ տվեք ինքնուրույն կամ հարևան երեխաների, եղբոր կամ քրոջ հետ տուն վերադառնալ: Սովորեցրեք երթուղայինից օգտվել, եթե մատչելի է կամ հարմար է ձեր երեխային։

Ավելի մեծ տարիքում, ավարտական դասարաններում կամ ուսանողական կյանքում լիովին վստահեք ինքնուրույն դասի գնալ ու տուն գալ: Մի՛ արգելեք նաև ընկերների հետ որևէ տեղ գնալ, դա նպաստում է նախ՝ անձնական հարաբերություններին, ապա նաև՝ այլ մարդկանց հանդեպ վստահություն ձեռք բերելուն:

Դե, մինչև այդ պետք է սովորացնել, որ անծանոթներից կոնֆետ վերցնել պետք չէ։

Թույլ տվեք դասարանի հետ էքսկուրսիաներին մասնակցել։ Եթե մյուս երեխաների ծնողները չեն գնում, տարբերություն մի՛ դրեք։ Առաջին հերթին վստահե՛ք ձեր երեխային, ապա ուսուցչական կազմին։

Առաջին անգամ մայրս ինձ թույլ տվեց ընկերուհուս հետ տուրով Ամբերդ, Օշական գնալ 6-րդ դասարանում։ Ճիշտ է, 15 րոպեն մեկ անգամ զանգում էր, բայց կարևորը՝ վստահել էր․․․