Բոլորակ » Նարինե Մանուկյան

Մեր փոքրիկ օգնականները
Երբ փոքր տղաս ծնվեց, ավելի ճիշտ` փրկվեց, ապրեց, մեծս 3 տարեկան էր, խելացի, գիտակից երեխա էր արդեն: Առաջին մի քանի ամիսներին ամուսնուս հետ գերմարդկային ուժ էինք գործադրում, որ նրա կյանքի որակը չփոխվի, որ փոքրիկ ուսերին մեծ հոգս չընկնի: Միշտ ուրախ էինք, խաղում էինք, վազվզում, հյուրեր ընդունում՝ ինչպես միշտ, որ որևէ տարբերություն չզգար և չմտածեր, թե ինչ-որ խնդիր կա մեր ընտանիքում: Եվ միայն երբ երկուսն էլ քնում էին, միասին կարողանում էինք անկեղծ խոսել, լացել, հանգստանալ:

Ամիսներ հետո սկսվեց հարցերի տեղատարափը` բա ինչո՞ւ ապերը չի նստում, ինչո՞ւ չի խաղում, մեր մանկապարտեզի այսինչի քույրիկն արդեն նրա հետ խաղում է, ինքնուրույն կանգնում, իր ձեռքով հյութ խմում… Մենք ամեն ինչ բացատրում էինք հնարավորինս դրական կողմից, բայց երբեք չէինք ստում, երբեք չէինք ասում, որ ոտքը ցավում է, որ շուտով կքայլի և այլն: Պատմում էինք, թե ինչքան դժվարությամբ է ծնվել և որ կարող էր նույնիսկ մեզ հետ չլինել… Մի օր էլ, երբ արդեն մեկ տարուց ավելի անցել էր, տղաս ասաց՝ մա´մ, էլ քեզ չեմ տանջի, կարևորը, որ Գարս կա, որ ապրում ա ու մեզ հետ ա…

Ինչևէ, մենք երջանիկ ենք, լիարժեք ընտանիք ունենք, իրար ավելի շատ ենք սիրում և գնահատում, քան առաջ, ասես՝ պատերազմ անցած ու հաղթած լինենք միասին:

Երբ երեխաները հարցեր են տալիս իրենց հաշմանդամության մասին
Հաշմանդամություն ունեցող երեխա-ծնող հարաբերություններում գալիս է անխուսափելի մի շրջան, երբ երեխայի մոտ հարցեր են առաջանում իր և հասակակիցների, շրջապատի մարդկանց տարբերությունների մասին: Այդ ժամանակ չպետք է խուսափել թեմայից, հետաձգել այն կամ զրույցը վստահել մեկ այլ մարդու:

Երեխաներն ավելի խորն են տեսնում, զգում աշխարհը, քան մեզ կարող է թվալ: Նրանք հասկանում են, որ առանձնահատուկ են ու ձեր աջակցության կարիքն ունեն դրանից չբարդութավորվելու համար: Խոսե՛ք ձեր երեխաների հետ, պատասխանե՛ք նրանց բոլոր հարցերին: Եվ մտածեք` եթե ոչ դուք, ապա ո՞վ…

Երբ հաշմանդամություն ունեցող երեխան հարցնում է իր խնդրի մասին, այսինքն` արդեն հասունացել է այնքան, որ գիտակցում է իր առանձնահատկությունը ու հարցեր տալիս, նրանից երբեք չի կարելի թաքցնել ճշմարտությունը, քանի որ`

1 | նա կարող է ուրիշներից դա լսել և հատկապես երկրում, ոչ օբյեկտիվ և բարեկիրթ տեսանկյունից, նույնիսկ վիրավորանքի ձևով, որը հաստատ է՛լ ավելի կխորացնի նրա խնդիրը…

2 | Դուք` որպես ծնող, պետք է նախ ինքներդ հաղթահարեք ձեր հոգեբանական բարդույթները և չամաչեք ձեր երեխայի խնդրից: Միայն դրանից հետո կկարողանաք ճիշտ ներկայացնել նրան իրավիճակը: Փորձեք բացատրել, որ ոչ ոք ապահովագրված չէ այս խնդրից, որ դա նրա կամ ձեր մեղավորությունը չէ, և դա բնավ աշխարհի վերջը չէ… Նա էլ կսկսի իր շրջապատին այդ տեսանկյունից ներկայանալ և վաղ թե ուշ կհամոզի բոլորին:

3 | Մինչև նա լիովին չգիտակցի իր խնդրի բնույթը, չհաշտվի դրա հետ և հետո էլ չվերականգնվի, չի կարողանա ինքն իրեն օգնել թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական կողմից: Կաթիլը քար է ծակում… Ուրեմն, դիվանագե՛տ եղեք, դա անհրաժեշտ է այս դեպքում, դանդաղ, քայլ առ քայլ ներկայացրեք երեխային իր խնդիրն ու դուք էլ հասունացեք նրա հետ, միասին հաղթահարեք ձեր դժվարություններն, ու ձեր ընտանիքն ավելի ամուր ու հուսալի վահան կդառնա…