Բոլորակ » Սոֆյա Հովսեփյան

Ֆիզիկական դաստիարակությունը` ի նպաստ հաշմանդամություն ունեցող երեխաների
Ֆիզիկական վարժությունները կարող են փոխարինել շատ դեղամիջոցների, բայց աշխարհում չկա որևէ դեղամիջոց, որ փոխարինի ֆիզիկական վարժություններին:

Անջելլո Մասսո

Եթե առաջնորդվենք այս սկզբունքով, ապա կտեսնենք, որ այն, ինչ անում է ֆիզկուլտուրան մեր առողջության և առօրյայի կազմակերպման հարցում, չի կարող անել ոչինչ:

Գիտնականներն ապացուցել են, որ ֆիզկուլտուրան նպաստում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր զարգացմանը, ուստի որքան վաղ տարիքից ծնողները սկսեն երեխային սովորեցնել մարզվել, այնքան արագ և ճկուն կդառնան երեխայի միտքը և մարմինը: Մեզանում գոյություն ունի թյուր կարծիք, որ այն մարդուն, ով դժվարանում է քայլել կամ վազել, ամենևին պետք չէ սպորտով զբաղվել…

Հաշմանդամություն ունեցող շատ անձինք զերծ են մնում ամենօրյա մարզանքներից` չկարևորելով այն, քանզի շատերը կարծում են, որ դա իրենց պետք չէ, և առաջացող դժվարությունը կարող է ընդգծել իրենց խնդիրը: Սա է պատճառը, որ հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ խուսափում են սպորտով զբաղվելուց:

Երեխաների դեպքում կարևոր է այն, որ ծնողը փորձի բացահայտել իր երեխայի թաքնված կարողությունները և խթանի դրանց զարգացումը: Սպորտի օգտակարությունը կարևորելով` ծնողները և մասնագետները կանգնում են խնդրի առջև. ի՞նչ անել, որ հաշմանդամություն ունեցող մարդը ցանկություն ունենա սպորտով զբաղվելու: Այս հարցը միանշանակ պատասխան չունի, քանի որ անհատական մոտեցում է պահանջում, և յուրաքանչյուրի մոտիվը անհատական է, սակայն կան եղանակներ, որոնք կարող են օգնել ծնողին.

Առավել վաղ տարիքից, երբ երեխան դեռ պատկերացում չունի սպորտի մասին, մասնագետի հետ խորհրդակցելով` սովորեցրեք երեխային աշխատեցնել մարմինը և մկանները:

Ընտրե´ք երեխայի ֆիզիկական տվյալներին համապատասխան մարզաձև, որը չի դառնա երեխայի թերարժեքության ձևավորման պատճառ (անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ):

Վաղ մանկությունից ամեն օր երեխայի հետ մարմնամարզությամբ զբաղվեք (չմոռանանք` երեխան մեր վարքի կրկնողն է):

Եթե ոչ մի կերպ չի հաջողվում երեխայի մեջ սեր արթնացնել մարզական վարժությունների նկատմամբ, ապա փոխելով շեշտադրությունը` նպատակը պահեք նույնը և երեխային առաջարկեք այլընտրանքային սպորտ, ինչպիսիք են ձիաբուժությունը (հիպոթերապիան), դելֆինաբուժությունը, ինչը կարող է առաջացնել նաև լողով զբաղվելու ցանկություն, պարային թերապիան և այլն:

Ընտրելիս նախապատվությունը տալ երեխայի կարիքին համապատասխանող մարզաձևին, քանզի սխալ ընտրությունը կարող է ավելի խորացնել խնդիրը:

Ի՞նչը կարող է գիշերային անմիզապահության պատճառ լինել
Հաճախ է լինում, երբ ծնողը մանկական գիշերային անմիզապահությունը (էնուրեզը) համարում է ժառանգական խնդիր` մինչև 7 տարեկանը ես (կամ փոքր հասակում հայրը) էլ եմ գիշերները միզել, կմեծանա` կանցնի և այլն:

Արդյոք սա այն խնդի՞րն է, երբ պետք է սպասել երեխայի մեծանալուն:

Գիշերային անմիզապահությունը համարվում է փսիխոսոմատիկ (հուն. psyhe – հոգի և soma – մարմին) վիճակ, որը ներքին օրգանների գործունեության և համակարգի փոփոխություն է: Հաճախ միզարձակումը զսպելու անկարողությունը շփոթում են էնուրեզի հետ, սակայն միզարձակումը զսպելու դժվարության պատճառը կոնքային մկանների թուլությունն է կամ դրանք վերահսկող նյարդերի վնասվածքը: Իսկ էնուրեզ է համարվում ակամամիզությունը քնած ժամանակ, երբ միզապարկի ֆունկցիաների վերահսկումը արդեն պետք է ձևավորված լինեն մինչև 3-4 տարեկան հասակը:

Էնուրեզը լինում է առաջնային և երկրորդային, վերջինը համարվում է հոգեծին, այսինքն` հոգեբանական էնուրեզ: Հոգեբանական էնուրեզի առաջացումը կախված է սուր և երկարատև հոգետրավմատիկ գործոններից, որոնք ազդում են երեխայի հուզական աշխարհի  վրա: Երեխան արագ է արձագանքում թե՛ բացասական և թե՛ դրական փոփոխություններին, որոնք տեղի են ունենում իր շրջապատում: Հաճախ սթրեսները, որոնք դառնում են էնուրեզի առաջացման պատճառ, կապված են ընտանիքում տիրող մթնոլորտի հետ՝ անտարբերություն, ուշադրության պակաս, երկարատև ու անհաշտ վեճեր, երկրորդ երեխայի ծնունդը, ծնողների պահանջկոտությունը և այլն:

Այս ամենը նպաստում է նրան, որ երեխան սկսում է պատժել ծնողներին՝ գիշերամիզության միջոցով արտահայտելով իր վերաբերմունքը ստեղծված իրավիճակի նկատմամբ:

Սովորելու դժվարություն ունեցող երեխաների սեռական դաստիարակությունը
Դժվար սկիզբ է, երբ աշխարհ է գալիս մտավոր խնդիրներ ունեցող երեխա: Ծնողներին տրվում է բարդ ճանապարհ. նրանք պետք է կառուցեն երեխայի կենսակերպը, որը կարող է լինել «փորձի ու սխալի» մեթոդով: Ծնողների մոտ մի շարք հարցեր են ծնվում` «Ինչո՞ւ այս ամենը կատարվեց մեր երեխայի հետ, ի՞նչ անել, ինչպե՞ս հաղթահարել» և այլն: Նրանք սկսում են պայքարել` ճանապարհ գտնելու այս խնդիրների լուծման համար: Այս պարագայում երկրորդային պլան է մղվում երեխայի սեռը մինչև այն պահը, երբ ծնողը նկատում է, որ փոքրիկը ձեռք է տալիս իր սեռական օրգանին: Այս դեպքում ծնողներին սկսում են տանջել այլ հարցեր. «Արդյոք ինչ-որ բան այնպես չի՞ արել», «Արդյո՞ք երեխան ունի սեռական խաթարում»:

Իրականում այս ամենը բնականոն զարգացում է, երեխայի մտավոր կարիքը կամ խնդիրը չի կարող կասեցնել սեռական հասունացումը: Բոլոր երեխաներն էլ իրենց տարիքին համընթաց անցնում են նման ճանապարհ, ուստի մնում է իմանալ մի քանի կանոն, որպեսզի այս ճանապարհի ընթացքն առավել հարթ անցնի: Մեզ համար գաղտնիք չէ, որ մտավոր խնդիրներ ունեցող փոքրիկը ավելի դանդաղ է սովորում, որն էլ պայմանավորված է նրանով, որ նրանք հաճախ ունենում են շփման և խոսքի դժվարություններ, երբեն էլ շփվում են ուղղակի պատկերներով: Այս պարագայում երեխաները ավելի քիչ են հարցեր տալիս նաև սեռականության մասին: Կարևոր է հիշել մի քանի կանոն:

1) Միշտ ընդգծեք երեխայի սեռը` հագուստի և զարգացնող խաղերի միջոցով:

2) Անվանեք մարմնի ինտիմ մասերը իրական անուններով (հաճախ ծնողները օգտագործում են այլընտրանքային բառեր` կոչելու երեխայի սեռական օրգանները այնքան ժամանակ, մինչև երեխան մեծանալով ճանաչում է իրական անունը: Մտավոր խնդիրներ ունեցող երեխայի դեպքում այս անցումը իրական ճանաչողությանը բարդ է, դրանից ելնելով` անհրաժեշտ է ի սկզբանե ճիշտ անվանել, որպեսզի սեռահասուն տարիքում երեխան չշարունակի անվանել «թռչուն» կամ «փիսիկ»):

3) Վաղ տարիքում սովորեցրեք երեխային «ամոթի» զգացումը: Մտավոր խնդիրներ ունեցող երեխաները հաճախ դժվարանում են տարբերակել տան ազատ միջավայրը դպրոցի կամ մանկապարտեզի միջավայրից, օրինակ` անհրաժեշտ է երեխային սովորեցնել, որ բոլոր վայրերում զուգարանից օգտվելուց հետո անհրաժեշտ է հագուստը կարգի բերել, նոր դուրս գալ: Նրանք հաճախ չեն տարբերում, որ տանը կարելի է առավել ազատ լինել, քան մանկապարտեզում, ուստի անհրաժեշտ է պահանջել միևնույն վարքագիծը նաև տանը, երբ մենակ եք:

4) Թույլ տվեք ձեր երեխային ճանաչելու սեփական մարմինը և խուճապի չմատնվեք, երբ երեխան դիպչի մարմնի մասերին: Հաճախ երեխաները հպվում են մարմնի տարբեր մասերին, այդ թվում նաև` սեռական օրգաններին և հաճույք են ստանում: Սա երեխայի զարգացման վարքային առանձնահատկությունն է, որը դրսևորվում է նաև սովորելու դժվարություն ունեցող երեխաների դեպքում:

Շատերի մեջ հարց է առաջանում. արդյոք սա՞ էլ է համարվում սովորելու դժվարության ախտանշան, թե՞ սա գերսեռականություն է: Ամենևին: Երեխաների մեծ մասը դիպչում է իր սեռական օրգանին այն պատճառով, որ հայտնաբերել է դրա հաճելի լինելը, և եթե ծնողները չպատժեն երեխային, այլ խելամտորեն շեղեն երեխայի ուշադրությունը, այս վարքը կվերանա:

Կարևոր է ուշադրություն դարձնել նաև մեկ այլ հանգամանքի, որ հաճախ մտավոր խնդիրներ, աուտիզմ ունեցող երեխաների մոտ նկատվում են զգայական դժվարություններ, և, ելնելով դրանից, նրանք ձգտում են խուսափել ավելորդ լարվածություններից կամ ապրում են զգայական դեֆիցիտ, կարող են փնտրել սուր զգացողություններ, ինչպիսին է, օրինակ` անդադար ձեռնաշարժությունը: Նման դեպքերում անհրաժեշտ է, որ երեխան ստանա ողջ մարմնի համար խթանում, ինչպիսիք են տարաբնույթ մերսումները, մարմնամարզությունը և այլն: Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխայի հագուստի հարմարավետությանը, քանզի առավել պիրկ հագուստները՝ ներքնազգեստ, տաբատ և այլն, նույնպես կարող են հաճելի զգացողությունների առաջացման պատճառ դառնալ: