Բոլորակ » աուտիզմ

Ինչպես լուծել աուտիզմ ունեցող երեխայի քնի հետ կապված խնդիրները
Աուտիզմ ունեցող շատ երեխաներ հաճախ գիշերային քնի հետ կապված խնդիրներ են ունենում: Ծնողները կարող են օգնել փոքրիկներին` որոշակի միջոցներ ձեռնարկելով:

Որպես կանոն` դպրոցահասակ երեխաները պետք է օրական 10-11 ժամ քնեն, սակայն աուտիզմ ունեցող շատ երեխաներ ավելի քիչ քնի կարիք ունեն: Պետք է սրա մասին հիշել ու երեխային շուտ չքնեցնել, որովհետև դրանից կարող է տուժել նրա քնի որակը:

Ինչպես ստեղծել քնի համար նպաստավոր պայմաններ

Անհրաժեշտ է, որ աուտիզմ ունեցող երեխան քնելու իր անկյունն ունենա և ամեն օր այդ նույն տեղում քնի: Ննջասենյակը պետք է միջին ջերմաստիճանի լինի, լուռ, հանգիստ ու հնարավորինս մութ: Աուտիզմ ունեցող երեխաները զգայուն են հատկապես ձայների նկատմամբ, ու ցանկացած ավելորդ շշուկ նրանց կարող է անհանգստացնել: Նրանք կարող են նաև լույսի առկայության դեպքում ճնշվել սենյակում երևացող ստվերներից: Հարկավոր է նաև հետևել սենյակում եղած իրերի անվտանգությանը: Հնարավորինս քիչ պետք է լինեն հեշտ կոտրվող, ապակե իրերը:

Քնելուց առաջ գործողությունների հերթականություն և ժամանակացույց մշակեք

Քնելուն պետք է նախապատրաստվել: Երեխային անկողնում պառկեցնելուց առաջ նրան հեռու պահեք համակարգչից, հեռուստացույցից, վիդեոխաղերից, բջջային հեռախոսից, բարձր երաժշտությունից, ուժեղ լույսից, մի´ թողեք վազի, շատ ցատկոտի: Քնին պատրաստվեք հանգիստ գործողություններով` պառկելուց 15-30 րոպե առաջ: Այնպիսի զբաղմունք գտեք երեխայի համար, որը նրան կհանգստացնի, այլ ոչ թե կոգևորի կամ կաշխուժացնի:

Երեխային քնեցնելու հստակ ժամ ընտրեք: Դա չպետք է փոփոխվի շաբաթվա յոթ օրերին, քանի որ դա ճիշտ քնի նախապայմաններից մեկն է նաև մեծահասակների համար: Որոշ երեխաների մոտ քնելուց մեկ ժամ առաջ այսպես կոչված «երկրորդ շնչառություն» է բացվում: Եթե ձեր երեխան ևս այդ խմբին է պատկանում, ապա քնի ժամը առաջ տարեք: Օրվա ավարտին խուսափեք երեխային ծանրամարս սնունդ տալուց: Ավելի լավ կլինի շեշտը մրգերի վրա դնեք:

Երեխային ամեն առավոտ նույն ժամին արթնացրեք: Եթե անգամ նա սովորականից ուշ է քնել, միևնույն է՝ պետք է պահպանել արթնանալու ժամանակացույցը: Որքան այն կայուն լինի, այնքան որակյալ կլինի երեխայի քունը:

Երեխային սովորեցրեք միայնակ քնել

Որոշակի տարիքից հետո երեխաներին պետք է առանձին սենյակում քնեցնել: Միանգամից երեխային միայնակ թողնելը նրա մոտ կարող է վախերի առաջացման պատճառ դառնալ: Սկսեք պարզապես նրա կողքին նստելուց, մինչև կքնի: Աստիճանաբար մեծացրեք ձեր միջև եղած հեռավորությունը: Եթե երեխան ինչ-որ պատճառով չի կարողանում քնել, կարող եք նրա մոտ մնալ, բայց նրան մի´ տարեք ձեր ննջասենյակ, դա կարող է վատ սովորություն դառնալ:

Միայնակ քնելը նրան կօգնի նաև ինքնուրույնությունը զարգացնելու: Գաղտնիք չէ, որ աուտիզմ ունեցող երեխաների մայրերը, ի տարբերություն մյուս մայրերի՝ օրվա մեջ ավելի շատ ժամանակ են երեխայի հետ անցկացնում: Գիշերը նրան առանց ձեզ թողնելու հիանալի ժամանակահատված է:

«Հանձնվելու իրավունք չունեմ». Ամենամամա
Լիլյա Աբրահամյանը մեկն է այն ծնողներից, ովքեր ամեն օր նոր դժվարություն են հաղթահարում, հետո երջանկության զգացում ապրում աուտիզմ ունեցող իրենց փոքրիկների հաջողություններով: Նա իր որդու` 4-ամյա Ռոբերտի հետ ապրում է Վանաձորում: Մանկապարտեզից հետո Լիլյան ինքն է զբաղվում որդու հետ, զարգացնող տարբեր խաղեր ստեղծում երեխայի համար: Մոր աշխատանքն արդյունք է տվել, և Ռոբերտն արդեն խոսում է. «Ամեն նոր բառի հետ կյանքս երկարում է»,- ասում է Լիլյան:

- Երբ դեռ չես գիտակցում, որ երեխադ, որին այդքան սպասել ես, խնդիրներ ունի, աշխարհին այլ կերպ ես նայում: Աշխատում և ապրում ես միայն երեխայիդ սնունդը, հագուստն ու այլ անհրաժեշտ բաները ապահովելու համար: Երբ տղաս դեռ 2 տարեկան էր, ես ընդհանրապես ուշադրություն չէի դարձնում նրա ոչ սովորական վարքագծին: Ինձ համար նա սովորական երեխա էր, պարզապես չէր խոսում, և դա, իմ կարծիքով, ժամանակի ընթացքում պիտի լուծվեր: Այն ժամանակ ես ինքս ինձ ժամանակ էի հատկացնում ու չէի մտածում, որ երեխաս այլ երեխաներից առավել իմ կարիքն ունի: Հետո… հետո ախտորոշում, որ սարսափելի անուն ուներ: Չգիտեմ, թե ի´նչ ապրումներ ունեցա, երբ բժիշկն ասաց, որ տղաս աուտիզմի նախանշաններ ունի: Սարսափում եմ անգամ հիշելուց, թե ինչ վիճակում էի: Գաղափար անգամ չունեի, թե ինչ է դա… Մի քանի օր տառապեցի, լացեցի, չէի ուզում ապրել: Հետո հասկացա` եթե ես չլինեմ, տղաս էլ չի լինի, ինձնից բացի նա ոչ ոքի չունի: Ու սկսեցի կարդալ… Ամեն օր ինտերնետը քրքրում էի, նյութեր էի հանում, կարդում, փորձում էի հասկանալ, թե ինչ է աուտիզմը: Մի խոսքով, ինձ հավաքեցի:

- Ի տարբերություն մյուս ծնողների` մենք ստիպված ենք ամեն օր և ամեն ժամ մեր երեխաների հետ անցկացնել: Մենք պարտավոր ենք ուշադրություն դարձնել երեխայի ամեն մի բառին, ամեն մի շարժմանը, պարտավոր ենք մոռանալ մեր մասին ու մտածել բացառապես այն մասին, թե ինչպես օգնենք, որ մեր երեխաների հոգեվիճակը փոխվի, որ նրանք իրենց լիարժեք մարդ զգան, որ չվախենան փողոց դուրս գալուց, որ չփախչեն անծանոթ մարդկանցից, որ իրենց ապահով զգան: Դժվար է աուտիզմ ունեցող երեխայի մայր լինելը, մանավանդ իմ պարագայում, որ ամուսնալուծված եմ, օգնող չունեմ և, բացի այդ, ապրում եմ Վանաձորում, որն էլ իր հերթին դժվարություններ է ստեղծում: Դժվար է, բայց պիտի խոստովանեմ, որ երջանիկ եմ:

- Աուտիզմը, ինչպես ասում են՝ հոգեվիճակ է: Հետևաբար աուտիզմ ունեցող երեխայի համար լավ ծնող լինելը նշանակում է մի քիչ հոգեբան լինել: Աուտիզմը սովորեցնում է ամեն րոպե թափանցել երեխայիդ ներաշխարհը, փորձել հասկանալ, թե նա տվյալ պահին ինչ է զգում և ինչի կարիք ունի: Սովորեցնում է հանգստություն պահպանել, որովհետև գիտակցում ես, որ քո ցանկացած նյարդային վիճակ կարող է երեխայիդ վրա վատ անդրադառնալ: Սովորեցնում է պայքարել, լինել ստեղծագործող, սովորեցնում է երբեք չթուլանալ, միշտ ուժեղ լինել ու գնահատել այն, ինչ ունես:

- Երբ ախտորոշումն իմացա, խորհրդատուս միայն ինտերնետն էր: Քանի որ ամեն անգամ չէի կարող երեխայիս տանել Երևան` մասնագետների մոտ, ստիպված էի ինքս լուծումներ գտնել ստեղծված իրավիճակում: Անընդհատ նյութեր էի փնտրում, անընդհատ կարդում էի այլ մայրերի փորձը, տեղեկություններ հավաքում: Հետո սկսեցինք այցելել հոգեբանին: Ու քանի որ Վանաձորում միակ լավ հոգեբանին էի գտել, մի կերպ ժամանակ էր գտնում, որ շաբաթական մեկ օր կես ժամով տղայիս հետ զբաղվի: Ու ես հասկացա, որ հիմնական գործը ես պիտի անեմ: Գտա ֆեյսբուքյան «Աուտիզմ» խումբը: Սկզբում միայն հետևում էի, ամաչում էի հարցեր տալուց, բայց ամեն նոր տեղադրած նյութը կարդում էի ու փորձում էի կիրառել: Հետո հասկացա, որ այս աշխարհում ես միակը չեմ: Մի տեսակ հոգիս հանգստացավ: Սկսեցի նաև մասնակցել քննարկումներին, հարցեր տալ այլ ծնողների ու մասնագետների: Հավատացե´ք` այդ խումբն իմ փրկությունն է եղել: Խմբի անդամներն ինձ ուժ տվեցին: Հասկացա, որ նրանք ինձ համար ընտանիք են դարձել, ում հետ չեմ վախենում խոսելուց:

- Տղաս սկզբնական շրջանում ոչնչով չէր հետաքրքրվում: Նրան ոչնչով չէի կարող զբաղեցնել: Գտնում էր մի իր ու ժամերով դրանով զբաղվում: Ինքս ինձ համար հստակ որոշեցի, որ ես հանձնվելու իրավունք չունեմ, այդ ժամանակ դարձա «Ամենամամա» (ինձ հաճախ են շրջապատում ու «Ֆեյսբուքում» այդպես դիմում): Սկսեցի զարգացնել նրա մանր մոտորիկան: Խաղեր էի հորինում, որ ձեռքերը հնարավորինս աշխատեցնի, քանի որ կարդացել էի, որ դրանից է կախված խոսքի զարգացումը: Սկզբնական շրջանում ժամերով խաղում էի տղայիս հետ, բայց նա ասես չէր նկատում: Նույնիսկ պատահել է, որ հատակին նստած փազլ եմ հավաքել, հետո զգացել, որ տղաս վաղուց արդեն սենյակում չէ: Ու այդ ժամանակ նկատեցի, որ թվերի հանդեպ հակում ունի: 2,5 տարեկանում մինչև 100-ը հաշվում էր: Որոշեցի դա հաղթաթուղթ դարձնել: Երբ ինչ-որ խաղ էի ուզում խաղալ նրա հետ, անպայման թվերի հետ էի կապում, ու դա տղայիս մեջ հետաքրքրություն արթնացրեց դեպի իմ խաղերը: Սկզբնական շրջանում խաղում էր 5 րոպե ու փախչում: Երկար չարչարվեցի, նույնիսկ նյարդերը հանգստացնող դեղ էի խմում ու նստում խաղալու: Հետո նա սկսեց արդեն խաղալ, նստում էր, իմ տված հրահանգները կատարում: Ու միաժամանակ նրա մոտ զարգացան նաև թվաբանական գիտելիքները: Միշտ փորձում եմ նոր հետաքրքրություններ ստեղծել նրա համար: Օրինակ` մեքենայով խաղալ չէր սիրում, բայց գորգը սարքելուց հետո արդեն խաղում է: Կամ` լեգոներ չէր սիրում, ես էլ որոշեցի նրա ծննդյան տոնը լեգո թեմայով անել, որը նրան շատ գրավեց: Երկու ամիս պատրաստվում էի ծննդյան տոնին ու նրան էլ ներգրավում էի իմ աշխատանքում, որ ոգևորվի: Արդյունքում` նա այսօր լեգոյի սիրահար է:

- Ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե մեր ապագան ի´նչ է լինելու: Վանաձորում ներառական կրթությունը նոր երևույթ է, ու ես չգիտեմ, թե տղաս ինչպես է սովորելու: Ես չեմ կարող նրա հետ դասերին մասնակցել, քանի որ պիտի աշխատեմ: Արդեն մտածում եմ, որ ժամանակն է Վանաձորը թողնելու և Երևան տեղափոխվելու: Բայց դա էլ իր խնդիրներն ունի, բնականաբար: Հույսս միայն այն է, որ տղաս բավականին խելացի է, գուցե լավ չսովորի, բայց կաշխատեմ ամեն ինչ անել, որ կյանքում հաջողությունների հասնի: Անգամ արտասահմանում աուտիզմ ունեցող երեխաների համար չկան լիարժեք պայմաններ: Իսկ Հայաստանում վիճակն ավելի վատ է: Պետությունը որևէ կերպ չի աջակցում աուտիզմ ունեցող երեխաների կրթությանն ու ապրելակերպին: Ծնողների համար շատ դժվար է, մանավանդ, եթե այդ ծնողն տեղեկատվության պակաս ունի: Անգամ սովորական զարգացման կենտրոններ չունենք, որ երեխային տանենք, թեկուզ վճարովի, բայց աշխատեն:

- Ամենակարևոր բանը, որ մայրերը պետք է իմանան և ընդունեն իրենց երեխաների հետ շփվելիս, այն է, որ իրենց երեխան հիվանդ չէ: Նա պարզապես յուրահատուկ է, և այդ յուրահատուկ ունակությունները պետք է զարգացնել: Մայրը պիտի փորձի առանձնակի քնքշանքով, բայց նաև խիստ վերաբերվի երեխայի հետ: Պետք է համբերատար լինի, երեխայի մեջ վստահություն ներշնչի շրջապատի հանդեպ: Երբեք երեխային վատ բառերով չի կարելի դիմել: Ծնողը պետք է ներշնչի ինքն իրեն ու իր երեխային, որ նա ամենալավն է, ամենախելացին: Պետք է ոգեշնչի, ցանկացած փոքր հաջողության համար երեխային գովաբանի, իսկ որևէ բան չստացվելու դեպքում` հանգստացնի ու ոգևորի, որ երեխան չընկճվի ու ամեն ինչ նորից փորձի:

Երբ նոր է հայտնաբերվել աուտիզմը
Ձեր երեխան աուտիզմ ունի, հետևաբար դուք դառնում եք մի մեծ խմբի անդամ, խումբ, որի մի մասնիկը լինելու մասին երբևէ չէիք էլ մտածել։ Դյուրին չի լինելու։ Բազում ջանքեր ու համբերություն կպահանջվեն, սակայն, բարեբախտաբար, դուք մենակ չեք այս ճամփորդության մեջ։

Փորձեք կառավարել ձեզ

Իմանալով աուտիզմ ախտորոշման մասին՝ հնարավոր է՝ միանգամից խուճապի մատնվեք։ Ինչի՞ց սկսել, ինչպե՞ս առաջ գնալ. այս հարցերի պատասխանները չիմանալը իսկապես կարող է դժվարություններ առաջ բերել։ Եղե՛ք կազմակերպված։ Կենտրոնացե՛ք և փորձե՛ք ամեն ինչ պարզեցնել։ Գնե՛ք մեծ թղթապանակ, դրանում մի քանի բաժիններ առաձնացրեք։ Յուրաքանչյուր բաժնում կցեք որոշակի տեղեկատվություն, օրինակ` մի բաժնում հավաքեք ախտորոշման հետ կապված տեղեկությունները, մյուսում՝ հեռախոսահամարները, իսկ երրորդում՝ տարբեր մասնագետների այցելությունների ժամանակացույցը և այլն։

Դառնում ենք հետազոտությունների գուրու

Սովորելով աուտիզմի մասին՝ կարող եք ավելի լավ և արդյունավետ որոշումներ կայացնել։ Կարդացե՛ք, օգտվե՛ք համացանցից և տեսեք, թե ի՛նչ են անում մյուսները։ Կապվե՛ք զարգացման կենտրոնների, համալսարանների և կազմակերպությունների հետ՝ իմանալու աուտիզմին վերաբերող տարբեր հետազոտությունների և դրանց արդյունքների մասին։ Ձեր ներգրավվածությունը օգնում է ձեզ և մասնագետներին ավելի լավ հասկանալու աուտիզմը։  Հետազոտության հնարավորությունների և դրա հետ կապված տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել կազմակերպության էլեկտրոնային կայքը` www.autismspeaks.org։

Գնահատե՛ք ձեր երեխայի ուժեղ կողմերը և կարիքները

Դուք գիտեք, որ ձեր երեխան ամենալավն է։ Ձեր ներդրումն օգնում է ընտրելու համապատասխան թերապիաներ և պարապմունքներ, քանի որ դուք ավելի լավ կարող եք տեսնել ձեր երեխայի ուժեղ և թույլ կողմերը։ Ինչպես յուրաքանչյուր անհատ, աուտիզմ ունեցող երեխաներն ինքնատիպ են։ Աուտիզմ ունեցող մարդիկ շատ դժվարություններ ունեն, միաժամանակ ունեն նաև ինքնատիպ կարողություններ և ուժեղ կողմեր։ Բացահայտե՛ք ձեր երեխայի ուժեղ կողմերը և այնպես արեք, որ ձեր երեխան հպարտանա իր նվաճումներով։ Սա խթան է տալիս և օգնում, որ երեխան սովորի և բացահայտի իրեն այլ բնագավառներում ևս։

Հավաքե՛ք ձեր խումբը

Համապատասխան մարդկանցից բաղկացած խումբը, որում նաև դուք ընդգրկված կլինեք, կօգնի ճիշտ որոշումներ կայացնելու ձեր երեխայի թերապիաների, զարգացմանն ուղղված քայլերի և կրթության վերաբերալ։ Ձեր խումբը պետք է ներառի բժիշկների, վարքային, խոսքի և ֆիզիկական թերապևտների՝ կախված ձեր երեխայի կարիքներից։

Իմացե՛ք ձեր երեխայի իրավունքները

Դուք ձեր երեխայի շահերի ամենալավ պաշտպանն եք։ Սովորե՛ք երեխայի կրթության և դպրոցական միջավայրի մասին օրենքները։ Սովորե՛ք, թե ինչպես է պետք ճիշտ ձևակերպել ձեր երեխայի կարիքներին համապատասխան կրթական պահանջները։ Իմացե՛ք, թե ինչպես պետք է օրինական օգնության դիմել անհրաժեշտության դեպքում։

Հաղորդակցեք ձեր երեխային մյուսների հետ՝ հատուկ թերապիաների և խաղերի միջոցով

Գտե՛ք այն, ինչով ձեր երեխան սիրում է զբաղվել։ Հարմարեցված ֆիզիկական ակտիվությունը շատ օգտակար է ձեր երեխայի համար։ Որոշ համայնքներ ունեն հատուկ վերականգնողական խմբակներ, զարգացման կենտրոններ, մի քանի համայնքներում էլ գործում են նաև հասարակական կազմակերպություններ, որոնք տարբեր ծառայություններ են մատուցում, ինչպես, օրինակ` նկարչական կամ թատերական խմբակները։

Խնամք՝ խնամակալի համար

Սա շատ կարևոր է։ Ծնողները պետք է սովորեն ժամանակ առ ժամանակ դադար առնել։ Յուրաքանչյուրն էլ կարիք ունի թարմանալու և լիցքավորվելու։ Դուք արժանի եք դրան և չպետք է ձեզ մեղավոր զգաք դրա համար։ Մի փոքր հանգստանալը կօգնի ձեզ նոր ուժերով լցվելու և ավելի օգտակար լինելու ձեր ընտանիքին։ Ձեր ընտանիքի մյուս անդամների հետ ժամանակ առ ժամանակ առանձնացեք։

Համագործակցե՛ք մյուս ծնողների և մասնագետների հետ

Կապ հաստատեք այն ծնողների և մասնագետների հետ, ովքեր անցել են այս ուղին։ Նրանք գիտեն` ի՛նչն է արդյունավետ և ի՛նչը՝ ոչ, նրանք կարող են խորհուրդներ տալ ծառայություններ մատուցողների և թերապիաների մասին։ Գտե՛ք և միացե՛ք փոխօգնության խմբերին և կիսվեք մյուսների հետ։

Իմացեք՝ ինչպե՞ս օգնություն խնդրել

Իմացեք, թե ինչպե՞ս պետք է օգնություն խնդրել ընկերներից և ընտանիքի անդամներից, և մի՛ վախեցեք դա անելուց։ Ձեր ընկերներն ու ընտանիքը ցանկանում են օգնել ձեզ, սակայն կարող են տատանվել՝ իրազեկվածության պակասի պատճառով։ Ձեր երեխայի և աուտիզմի մասին մյուսներին սովորեցնելը կօգնի չկաշկանդվելու և ընդունված լինելու հասարակության կողմից, իսկ ձեր սիրելիներն էլ իրենց հերթին կկարողանան աջակցել ձեզ։

Աղբյուրը՝ autismspeaks.org