Բոլորակ » երեխաների

50 արտահայտություն, որ կարևոր է ասել երեխաներին
Հաճախ անհրաժեշտ է բացի «ապրես»-ից ուրիշ ինչ-որ բան ասել երեխաներին: Նրանք պետք է զգան ծնողների աջակցությունն ու սերը նաև խոսքերի միջոցով: Կարող է թվալ, որ այն լուռ հոգատարությունը, որ ծնողները տածում են հաշմանդամություն ունեցող իրենց փոքրիկների նկատմամբ,  բավարար է,  հավելյալ խոսքերն ավելորդ են: Անշուշտ, ձեր փոքրիկը գնահատում է բոլոր ջանքերը, սակայն ցանկանում է ավելին լսել: Եվ այսպես, մի քանի ջերմ նախադասություն, որ կարող եք հենց այսօրվանից շշնջալ ձեր փոքրիկի ականջին:

Ցույց տվեք, որ հավատում եք ձեր երեխային

Ես վստահում եմ քեզ:

Ես հավատում եմ քեզ:

Հարգում եմ քո որոշումը:

Դա հեշտ չէ, բայց քեզ մոտ անպայման կստացվի:

Դու ամեն ինչ ճիշտ ես անում:

Դու ամեն ինչ ճիշտ ես հասկանում:

Ինչպես դա ստացվեց քեզ մոտ:

Սովորեցրու ինձ՝ ինչպես է ստացվում քեզ մոտ:

Դու դա ինձնից լավ ես անում:

Քեզ մոտ դա ավելի լավ է ստացվում, քան ինձ մոտ:

Ուշադրություն դարձրեք նրա գործադրած ջանքերին

Տեսնում եմ, որ շատ աշխատանք ես կատարել:

Տեսնում եմ, թե որքան ես ջանացել:

Դու այնքան ես տանջվել ու տես, թե ինչ լավ է ստացվել ամեն ինչ:

Հիանալի է ստացվում:

Կարող եմ միայն պատկերացնել, թե որքան ժամանակ ես ծախսել դա անելու համար:

Պատկերացնում եմ, թե որքան ես ջանացել, որ ամեն ինչ ստացվի:

Ինչքա՜ն պիտի մտածեիր, որ այսպիսի բան ստացվեր:

Քո ջանքերը լավ արդյունք են տվել:

Շնորհակալ եղեք միասին անցկացրած ժամանակի համար

Շատ եմ գնահատում մեր միասին անցկացրած ժամանակը:

Ես անհամբերությամբ սպասում եմ, թե վաղը երբ կարող ենք նորից միասին խաղալ:

Քեզ հետ շատ հետաքրքիր է:

Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես խաղացինք:

Օգնեք նրան ինքնուրույն գնահատել իր գրանցած արդյունքները

Իսկ դու ինքդ ի՞նչ ես մտածում այդ մասին:

Պատկերացնում եմ, թե քեզ որքա՜ն հաճելի է:

Քեզ այստեղ ի´նչն է ամենաշատը դուր գալիս:

Իսկ ինքդ ի´նչ կարծիքի ես:

Ի՞նչ ես մտածում այդ մասին:

Ինչպես ինքդ կցանկանայիր:

Շնորհակալ եղեք օգնության համար

Շատ շնորհակալ եմ նրա համար, որ դու…

Շնորհակալ եմ նրա համար, ինչ արեցիր:

Շատ շնորհակալ եմ օգնությանդ համար:

Շնորհակալ եմ, որ հասկանում ես ինձ:

Սա շատ մեծ օգնություն է ինձ համար, շնորհակալ եմ:

Դու այնքան լավ ես ինձ օգնում:

Քո շնորհիվ ամեն ինչ ավելի արագ ավարտեցի:

Քո շնորհիվ հիմա մեզ մոտ ամեն ինչ մաքուր է:

Նկարագրեք ինչ տեսնում եք

Ընտիր է: Սենյակը մաքուր է:

Օհո՜… Անկողինը հավաքված է:

Ի՜նչ վառ գույներ ես օգտագործում:

Տեսնում եմ, որ շատ ես ջանացել:

Տեսնում եմ, որ ինքդ ես հավաքել սեղանը:

Նկարագրեք ինչ զգում եք

Շատ եմ սիրում պարապել ու խաղալ քեզ հետ:

Այնքան ուրախ եմ, երբ տանն ես:

Զգում եմ, որ մենք մի թիմ ենք:

Ինձ շատ հաճելի է, երբ այդպես ես խոսում:

Այնքան երջանիկ եմ, որ դու կաս մեր կյանքում:

Ինձ հաճելի է, թե ինչպես ես օգնում ինձ: