Բոլորակ » ընթերցանություն

Ինչու և ինչպես կարդալ երեխայի զարգացման համար
Ինչու և ինչպես կարդալ երեխայի զարգացման համար

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրքի հանդեպ երեխայի սերը կախված է այն բանից, թե մանկության տարիներին նրա համար որքան են կարդացել: Պետք է նշել, որ գիրք կարդալով մեծահասակները երեխաներին օգնում են զարգացնել բանավոր խոսքը, ուշադրությունն ու լսելու կարողությունը: Երեխայի խոսքի զարգացումը ճիշտ ժամանակին մեծապես կախված է նրանից, թե նա որքան կլսի շրջապատի մարդկանց խոսքը:

Օրվա մեջ որքան կարդալ երեխաների համար

Փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, ովքեր տառաճանաչ դառնալուն պես բարեկամանում են գրքի հետ, այն երջանիկներից են, ում համար մանուկ ժամանակ ամեն օր գոնե 10 րոպե գիրք են կարդացել: Որոշ փոքրիկներ կարդալ են սովորում, երբ ինչ-որ մեկն իրենց համար դա անում է բարձրաձայն: Նրանք պարզապես հետևում են էջերին և մտապահում լսած բառերը` դրանք համապատասխանեցնելով տեքստի հետ: Նման երեխաներն իրենց հասակակիցներից ավելի շուտ են սկսում կարդալ:

Ինչպես երեխայի մեջ սեր արթնացնել գրքի նկատմամբ

Հայտնի փաստ է, որ երեխան սովորաբար օրինակ է վերցնում նրանից, ում սիրում է: Երեխային ձեր սերը ցույց տալու լավագույն ձևերից է նրա հետ ժամանակ անցկացնելը: Դրա ձևերից մեկն էլ նրա համար կարդալն է:

Ծնողներ կան, որ ամեն օր կարդում են իրենց երեխաների համար, ու դա շատ գեղեցիկ, օգտակար ավանդույթ է: Եթե ծնողներն ամեն օր են դա անում, երեխաները հետագայում իրենք են սկսում հետաքրքրություն ցուցաբերել գրքի նկատմամբ ու արդեն ինքնուրույն են գրքեր ընտրում, ծանոթանում դրանց:

Ի՞նչ գրքեր կարդալ երեխաներին

Երեխաների համար պետք է բանաստեղծություններ, պատմվածքներ, հեքիաթներ, պոեմներ կարդալ և այն ամենը, ինչը կարծում եք՝ կհետաքրքրի ձեր փոքրիկին:

Կարդացե՛ք այն, ինչ ինքն է ընտրում: Միասին գրադարան կամ գրախանութ այցելեք և վերցրե՛ք նրա ընտրած գիրքը:

Փորձե՛ք երեխաների մեջ ձեր սիրելի գրքերի նկատմամբ հետաքրքրություն արթնացնել: Մի՛ վախեցեք նրա համար «մեծական» գիրք գնելուց, նա մի օր անպայման կկարդա դրանք:

Անպայման այնպիսի գրքեր կարդացե՛ք, որտեղ պատմում են, թե ինչպես է այս կամ այն բանն առաջացել, կառուցվել:

Եթե ձեր երեխան շատ հարցեր է տալիս ամեն ինչի մասին, նրա համար հանրագիտարաններ կարդացեք:

Նախքան ընթերցանությունը սկսելը երեխային հարմար դիրքով պառկեցրեք բազմոցին կամ անկողնում: Նա պետք է իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի ձեզ լսելու վրա:

Կարևոր է, որ հստակ ձայնով կարդաք, ճիշտ առոգանությամբ, ու եթե երկխոսություններ կան, փորձեք փոխել ձեր ձայնի հնչերանգը, որպեսզի ավելի հետաքրքիր լինի երեխայի համար:

Կենդանիների կամ հեքիաթների բացասական հերոսների խոսքը կարդալիս զգույշ եղեք, որպեսզի չվախեցնեք երեխային: Պետք չէ, օրինակ` գայլի խոսքը սարսափ առաջացնող ձայնով կարդալ: Դա կարող է վախեցնել երեխային, և այդ վախը նրան կուղեկցի հետագայում:

Ընթերցելիս կարող եք ընթացքում հարցեր տալ երեխային այն մասին, թե նա ինչպես է պատկերացնում պատմության շարունակությունը: Ավարտից հետո միասին քննարկեք հերոսների գործողությունները, դա երեխային կօգնի ուրիշի օրինակով սովորել, հասկանալ, թե ինչ կարելի է անել և ինչը` ոչ: Խուսափե՛ք նաև նրա վրա օրինակներ բերելուց, մի՛ ասեք, որ այսինչ բանը չանելու դեպքում նա էլ կպատժվի և այլն… Դա երեխային բարդութավորում է, վախեր առաջացնում նրա մեջ:

Գրքեր կարդալիս երեխաներին որպես մեծ մարդուկների վերաբերվեք: Նրանք իրականում ամեն բան շատ լավ են հասկանում, գիտեն, որ բարին անպայման հաղթում է:

Ի՞նչ է դիսլեքսիան
Դիսլեքսիան, որն այլ կերպ անվանում են նաև կարդալու դժվարություն կամ ալեքսիա, ընթերցելու դժվարություն է: Այն ներառում է բառերի արտասանության, գրելու, արագ կամ բարձրաձայն կարդալու և կարդացածը հասկանալու դժվարությունները: Դիսլեքսիան ամենահաճախակի հանդիպող սովորելու դժվարությունն է: Դրա առաջացումը կարող է պայմանավորված լինել թե՛ գենետիկական, թե՛ միջավայրային  գործոններով, երբեմն այն կարող է նաև ժառանգական բնույթ ունենալ:

Դիսլեքսիայով պայմանավորված խնդիրներն առաջ են գալիս այն պարագայում, երբ ուղեղի այն կենտրոնը, որը պատասխանատու է գրավոր ու բանավոր խոսքի համար, տարբերվում է առավել հաճախ հանդիպող իր վիճակից, իսկ առանց այդ երկու ֆունկցիաների երեխան չի կարող ճիշտ գրել-կարդալ:

Դիսլեքսիա ունեցող երեխաների համար մեծ դժվարություն է դպրոց գնալը, ուսուցիչների, ծնողների ու ընտանիքի անդամների անընդհատ ուղղումներին դիմանալն ու բառերը ճիշտ արտասանելու անվերջ փորձերը: Բանն այն է, որ դիսլեքսիա ունեցող երեխաները  ճիշտ են ճանաչում տառերը, դրանք առանձին-առանձին կարող են ճիշտ արտաբերել, սակայն երբ հերթը հասնում է բառերին կամ նախադասություններին, տառերի դասավորությունը փոփոխություններ է կրում: Երեխան չի կարողանում վանկերը ճիշտ միացնել, երբեմն բաց է թողնում բառի առաջին կամ վերջին վանկը, տառեր է բաց թողնում կամ ավելորդ հնչյուններ է ավելացնում բառին, չի կարողանում նախադասությունը ճիշտ կարդալ: Դիսլեքսիա ունեցող մարդիկ Ժ-Շ-ն, Զ-Ս-ն, Բ-Վ-ն, Պ-Տ-ն կարող են փոփոխել, այսինքն՝ մեկի փոխարեն մյուսն արտասանել:

Դիսլեքսիան տղաների շրջանում 3-4 անգամ ավելի շատ է հանդիպում, քան աղջիկների: Ըստ համաշխարհային վիճակագրության` դպրոցահասակ երեխաների 5-ից 8%-ը դիսլեքսիա ունի: Ընթերցանության դժվարությունները սովորաբար ի հայտ են գալիս 2-րդ դասարանից հետո: Հնարավոր է նաև, որ ավելի ուշ տարիքում ևս այն գլուխ բարձրացնի:

Դիսլեքսիան հայտնաբերելը բավականին դժվար է. թեև այն ի հայտ է գալիս հիմնականում տարրական դպրոցի աշակերտների մոտ, սակայն սովորաբար չի կարող հայտնաբերվել ուսուցչի կամ ծնողների կողմից: Դիսլեքսիան հայտնաբերելու համար գոյություն ունեն հատուկ թեստեր, որոնք կարող են պարզել տվյալ անձի` դիսլեքսիա ունենալու հավանականությունը:

Այն ժամանակ, երբ երեխայի մոտ դիսլեքսիա է հայտնաբերվում, ծնողները պետք է դիմեն լոգոպեդի և հոգեբանի օգնությանը: Պարբերական ու ճիշտ մեթոդների օգնությամբ հնարավոր է, որ բավական լավ արդյունքներ գրանցվեն: Քանի որ յուրաքանչյուր մարդու ընդունակությունների ու կարողությունների սահմանը տարբերվում է մյուս մարդկանցից, հնարավոր չէ սահմանել դիսլեքսիայի հաղթահարման հստակ ժամկետ: Այն կարող է ձգվել ամիսներ, մինչև անգամ տարիներ:

Հոգեբանի աշխատանքը կօգնի երեխային հիշողությունը լավացնելու, ավելի արագ կենտրոնանալու և ուշադրությունը սևեռելու բուն գործողության վրա:

Շատ կարևոր է, որ սերտ լինի ծնող-երեխա-մասնագետ կապը, քանի որ օղակներից մեկի պասիվության պատճառով աշխատանքը գուցե սպասելիքները չարդարացնի:

Դիսլեքսիա ունեցող երեխաների կրթությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է առաջնորդվել անհատական ուսուցման պլանով, երեխային հավելյալ ժամանակ տրամադրել առաջադրանքները կատարելու համար, անհրաժեշտության դեպքում տրամադրել դասագրքերի աուդիոտարբերակները և լրացուցիչ ժամանակ հատկացնել աշակերտի արտասանությանն ու ընթերցանությանը: Որոշ տառատեսակների միջոցով հնարավոր է հեշտացնել դիսլեքսիա ունեցող անձանց ընթերցանությունը, օրինակ` լատինական այբուբենի համար գոյություն ունեն  Dyslexie, OpenDyslexic և Lexia Readable տառատեսակները: