Բոլորակ » կոլոյան

Ինչ է հոդախախտը
Ինչ է հոդախախտը

Եթե նախկինում այն կոչվում էր բնածին հոդախախտ, ապա հիմա ամբողջ աշխարհում ընդունված է այն անվանել զարգացող հոդախախտ: Հոդախախտ ասելով` մենք նկատի ունենք կոնքազդրային հոդի հետ կապված խնդիրները: Կան երեխաներ, ովքեր ծնվում են առանց հոդախախտի, բայց թույլ զարգացած կոնքազդրային հոդով, և եթե երեխային ճիշտ չխնամեն, այդ ոչ ճիշտ զարգացած հոդը կարող է վերածվել հոդախախտի:

Որն է առաջացման պատճառը և ինչպես է այն դրսևորվում

Հոդախախտի առաջացման հստակ պատճառը մինչ օրս բժշկագիտության համար մնում է անհայտ: Այն դրսևորվում է կոնքազդրային հոդերի ոչ սիմետրիկությամբ: Կան մի քանի խումբ մարդիկ, որոնց մոտ հոդախախտ ունենալու ռիսկը շատ մեծ է: Այդ խմբերին են դասվում`

աղջիկ երեխաները,

երեխաներ, որոնց մոտ առկա է կապանային գերճկունություն, գերակտիվ են,

երեխաներ, ովքեր ծնվում են ոչ թե գլխով, այլ հետույքով,

երեխաներ, որոնց մոտ առկա են այլ խնդիրներ,

կա նաև գենետիկ գործոն. եթե մայրը հոդախախտ ունի, ապա երեխայի մոտ նույն խնդիրն ունենալու հավանականությունը մեծ է:

Որոնք են հոդախախտի բուժման տարբերակները

Հոդախախտի բուժման կամ կանխարգելման համար շատ կարևոր է այն վաղ հայտնաբերել և զբաղվել դրա բուժմամբ: Նախկինում այս հարցում շատ մեծ դեր էին կատարում մանկաբույժները, ովքեր զննում էին բոլոր նորածիններին և հայտնաբերում կոնքազդրային հոդի խախտումները: Սակայն միայն ստուգելով երբեմն անհնար է լինում հայտնաբերել հոդի խախտումը: Դրա համար էլ որոշ երկրներում զարգացավ կոնքազդրային հոդի սոնոգրաֆիկ հետազոտումը, որը որպես սկրինիգ ընդունվեց բոլոր ծննդատներում: Այս սկրինինգի արդյունքում առանձնացվում է երեք խումբ`

երեխաներ, որոնց մոտ չկա կոնքազդրային հոդի խախտում,

երեխաներ, որոնց մոտ առկա է ոչ լիարժեք զարգացած հոդ. նրանք պարտադիր կերպով իրենց կյանքի ընթացքում անցնում են սոնոգրաֆիկ հետազոտություն, մինչև հոդը սկսի լիարժեք զարգանալ,

երեխաներ, որոնց մոտ ախտորոշվում է հոդախախտ, և անմիջապես սկսվում է բուժումը:

Աշխարհի շատ երկրներ, օրինակ` Շվեյցարիան, Ավստրիան, պարտադիր կերպով կիրառում են այդ սկրինինգը, սակայն, օրինակ, ԱՄՆ-ն հրաժարվեց այն ընդունելուց, քանի որ մեկ երեխային նման սկրինինգի ենթակելու համար անհրաժեշտ է մոտ 500 դոլար, բացի այդ, այնտեղ մանկաբույժները շատ փորձառու են և զգույշ: Մի աննշան խնդրի դեպքում նրանք երեխային ուղարկում են օրթոպեդի մոտ, մեզ մոտ մանկաբույժները հիմնականում թոքերն են լսում:

Վաղ շրջանում հոդախախտի վերացումն ավելի հեշտ և էժան է: Հոդախախտերից խուսափելու, դրանց առկայության դեպքում վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման համար անհրաժեշտ է զերծ մնալ երեխաներին բարուրելուց: Իսկ ոչ ճիշտ, ոչ սիմետրիկ քայլվածքի դեպքում ծնողները պետք է դիմեն մանկական օրթոպեդին:

«Արաբկիր» բժշկական կենտրոն է տարեկան այցելում 20-30 երեխա, որոնց մոտ հոդախախտը նկատել են շատ ուշ` արդեն քայլելու ընթացքում: Այդ տարիքում բուժումն ավելի թանկ է, վերջնական արդյունքն էլ կարող է ոչ լիարժեք լինել:

Թեև հոդախախտերի բուժման և կանխարգելման համար հայաստանցի բժիշկները դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն, որպեսզի այդ սկրինինգը պարտադիր դառնա նաև բոլոր ծննդատներում, նախարարությունն այն մերժել է` պատճառաբանելով, որ լուրջ ֆինանսական ծախսեր է պահանջում: Հայաստանում միայն մի քանի ծննդատներ կան, օրինակ` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, Մարգարյանի, որտեղ նորածինները պարտադիր կերպով անցնում են կոնքազդրային հոդի սոնոգրաֆիկ հետազոտություն, որը դառնում է հոդախախտի վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման հիմնաքար: