Բոլորակ » կրթություն

Դպրոցը հետաձգելու կամ երեխային նույն դասարանում թողնելու մասին
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դեպքում հաճախ ենք բախվում այն խնդրին, երբ ծնողները մտավախություններ են ունենում երեխային ճիշտ ժամանակին դպրոց տանելու հետ: Օրինակ` եթե նա դեռ լավ չի քայլում, և ծնողը գիտի, որ մեկ տարի անց երեխան ավելի ինքնուրույն է լինելու, գերադասում է սպասել:

Ծնողները սովորաբար իրենց ուշադրությունը սևեռում են երեխայի առողջական խնդիրներին, և, որպես կանոն, դրանից տուժում է ոչ թե երեխայի կրթությունը, այլ զարգացումը: Այնինչ որքան շուտ երեխան իր տարիքային խմբում հայտնվի, այնքան շուտ կզարգանա, ինքնուրույնություն ձեռք կբերի: Եթե նույնիսկ ուսուցիչները ոչինչ չանեն, երեխան կզարգանա իր ընկերների հետ շփումից: Ապացուցված է, որ գիտելիքների ծավալի 40%-ը երեխան ստանում է ընկերներից:

Շատ ծնողներ պնդում են, որ երեխան մնա նույն դասարանում, կրկնի դասընթացը, տառերն ավելի լավ սովորի և այլն: Հարկ է նշել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների ծնողներն էլ երբեմն նույն կարծիքն են ունենում և մտածում են, որ նույն դասարանում պետք է թողնել, որպեսզի, օրինակ` տառերն ավելի լավ սովորի: Սա ծնողի հոգեբանություն է, և կապ չունի` երեխան հաշմանդամություն ունի՞, թե՞ ոչ:

Ինչ խոսք, սա լավագույն որոշումը չի կարող լինել, որովհետև երեխան պետք է իր տարիքային խմբի, իր ընկերների հետ մեծանա: Տարրական դպրոցի չափորոշիչը 1-4-րդ դասարանների համար մեկն է, և երեխան կարող է դա 4 տարիների ընթացքում հաղթահարել: Որևէ սարսափելի բան չկա նրանում, որ տառերի կեսը երկրորդ դասարանում սովորի: Փոխարենը երեխան կմեծանա իր խմբի, իր հասակակիցների ու ընկերների հետ, անընդհատ նոր խումբ մտնելով հոգեբանական խնդիրների հաղթահարման անհրաժեշտություն չի լինի, ու կկարողանա կենտրոնանալ իր դասերին:

Դասարանական յուրաքանչյուր խումբ լուրջ փորձություն է ցանկացած երեխայի համար, առավել ևս` հաշմանդամություն ունեցող երեխաների դեպքում: Խումբ, դասարան, միջավայր փոխելը դժվարություն է, որը նա պետք է որպես մարդ հաղթահարի, հետո անցնի իր դասերին: Երեխայի համար ամենակարևորն իր ընկերներն են: Եթե երեխան իրեն հարմարավետ է զգում դասարանում, լուծում է ընկերների խնդիրը, դրանից հետո արդեն կարողանում է ավելի շատ ուշադրություն դարձնել դասերին:

Սակայն, եթե այնուամենայնիվ ծնողը պնդում է, որ երեխան պետք է կրկնի դասընթացը, դա նրա իրավունքն է: Առաջին դասարանի համար ամրագրված դրույթ ունենք, որ ծնողի համաձայնությամբ երեխան կարող է երկրորդ անգամ կրկել ուսումնական ծրագիրը, օրինակ` եթե երեխան 200 և ավելի ժամ բացակայություն ունի: 200 և ավելի ժամը ոչ միայն բացակայություն է դասապրոցեսից, այլ նաև ընկերների շփումից, միջավայրից ու սոցիալականացումից: Սա բացակայություն է կրթական ամբողջ փաթեթից:

Այս իմաստով մեծ աշխատանք պետք է կատարել ծնողների հետ: Չի կարելի ասել` երեխայիդ մեզ տուր, և մենք կզբաղվենք նրանով: Սա սխալ մոտեցում է, որովհետև ծնողը ևս պետք է սովորի ապրել իր երեխայի հետ: Մենք պետք է ծնողին տեղյակ պահենք, թե ինչ ենք անում իր երեխայի հետ դպրոցում գտնվելու ժամանակ: Երեխայի` նույն դասարանում մնալու որոշումը պետք է համատեղ ընդունվի` թիմի, ծնողի և երեխայի մասնակցությամբ: Ամենակարևորը` պետք է հաշվի առնել երեխայի ցանկությունը:

Ցանկացած դեպք անհատական քննարկման կարիք ունի ու միանշանակ պատասխաններ տալ, լուծումներ գտնել հնարավոր չէ:

Բացակայությունների քանակից բացի, երեխային նույն դասարանում կարող է թողնել նաև վատ առաջադիմությունը: Սակայն այս բոլոր կանոնակարգերն անհատական լուծումներ պետք է ստանան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի համար ուսուցման անհատական պլանը (ԱՈՒՊ) հիմնարար փաստաթուղթ է, և նրա առաջադիմությունն էլ պետք է ըստ դրա գնահատվի: Սա նշանակում է, որ այդ երեխաների մի դասարանից մյուսը փոխադրելու հարցը կարգավորվում է ԱՈՒՊ-ի գնահատականի հիման վրա:

Ինչ վերաբերում է վատ առաջադիմության պարագայում երեխային նույն դասարանում թողնելուն, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի հետ ներառական կրթություն իրականացնող դպրոցում մի ամբողջ թիմ է աշխատում:

Շատ կարևոր է, և օրենքով ևս ամրագրված է, որ ծնողը ոչ թե պարզապես պետք է ստորագրի երեխայի ԱՈՒՊ-ը, այլ պետք է մասնակից լինի դրա մշակմանը և իրականացմանը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հատկապես մտավոր խնդիրներ ունեցող երեխաների պարագայում մենք ասում ենք, որ նրանց գիտելիքների գնահատումը պետք է կատարվի ըստ անհատական ուսուցման պլանի: Եթե սպասվելիք արդյունքներին չեն հասնում, սա նշանակում է, որ սխալ, երեխայի կարիքներին չհամապատասխանող մշակում է եղել: Անհատական ուսուցման ճիշտ պլանով սովորող երեխան չի կարող դրական արդյունքների չհասնել: Հակառակ դեպքում ինչի՞ համար է անհատական պլանը:

Մենք բոլորս պետք է սովորենք փոքր քայլերի արվեստը: Չենք կարող բառեր, նախադասություններ չարտասանող երեխային միանգամից տառեր սովորեցնել: Երեխան պետք է իր զարգացման բոլոր փուլերով անցնի՝ բառեր արտասանի, փոքր նախադասություններ կազմի, պատմի և այլն: Երեխայի անհատական ուսուցման պլանում նպատակները շատ հստակ պետք է դրվեն` հենվելով երեխայի նախնական կարողությունների վրա:

Ընտրում ենք դպրոց երեխայի համար
Ի՞նչ կարող է անել հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը, երբ երեխայի դպրոց գնալու ժամանակն է: Ո՞ր դպրոցն ընտրել նրա համար: Ի՞նչ գործոններ նկատի ունենալ և ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել:

- Դեռևս 1999 թվականին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում էր, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ծնողն իր երեխայի համար ազատ է ընտրելու ցանկացած հանրակրթական հաստատություն: Այդ ժամանակ նույնիսկ «ներառական դպրոց» հասկացությունը կամ արտահայտությունը չկար գործածության մեջ: Հետագայում արդեն ներառական կրթություն իրականացնող դպրոցի առկայությամբ ուժեղացավ օրենքի այս դրույթը:

Քիչ չեն այն հանրակրթական դպրոցները, որոնք ներառական կրթություն իրականացնող դպրոցի կարգավիճակ չունեն, սակայն սիրով ընդունում են զարգացման խնդիր ունեցող երեխաներին և շատ արդյունավետ կազմակերպում նրանց կրթությունը: Հատկապես, եթե նույն դպրոցում են սովորել երեխայի ծնողները, ընտանիքի անդամները, ավագ քույրը կամ եղբայրը, երբ դպրոցը ճանաչում է ընտանիքին:

Երեխայի փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս ծնողը շատ արագ կարող է հասկանալ՝ դպրոցը, միջավայրը հարմա՞ր են արդյոք իր երեխային, թե՞ ոչ: Նման խնդիրներ ունենում են բոլոր ծնողները, անկախ երեխայի հաշմանդամությունից: Շատ կարևոր է, թե երեխան ինչպե´ս է ընդունվում դպրոցի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան ի´նչ վերաբերմունքի է արժանանում դպրոցում:

Ծնողը ներառական կրթություն իրականացնող դպրոցի կարգավիճակ չունեցող դպրոցի աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը, երեխայի նկատմամբ լավ վերաբերմունքը տեսնելով, բնականաբար, ընտրություն կատարելիս հաշվի է առնում այդ հանգամանքները, քանի որ այդ դպրոցում հնարավոր է ավելի լավ իրականացվի իր երեխայի կրթական գործընթացը, քան մյուս դպրոցում, որը ներառական կրթություն չի իրականացնում:

Ի՞նչ գործոններ պետք է նկատի ունենա ծնողը

Եթե իրավունքի տեսակետից խոսենք, ծնողն ազատ է իր ընտրության հարցում: Եթե անգամ դպրոցը ներառական կրթություն չի իրականացնում, իրավունք չունի մերժելու երեխային: Սակայն կան գործոններ, որոնք կարող են օգնել կողմնորոշման հարցում.

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողական բազմաթիվ խմբեր կան, որոնք համագործակցում են միմյանց հետ, քննարկումներ կազմակերպում ու փորձի փոխանակում կատարում: Ծնողը, ում երեխան նոր պետք է դպրոց գնա, բնականաբար, կարող է հենվել մյուսների կարծիքների, ունեցած փորձի վրա և ընտրել հաստատությունը, որտեղ պետք է սովորի երեխան: Եթե ծնողը գիտի, որ այս դպրոցում տրամադրվում են այսինչ ծառայությունները, մասնագետների խումբն ավելի լավ է պատրաստված, կարողանում է ճիշտ կազմակերպել երեխայի կրթական ծրագիրը, բնականաբար, առանց հաշվի առնելու դպրոցի հեռավորությունը, դրանից բխող խնդիրները՝ երեխայի մասին հոգալով կատարում է իր ընտրությունը:

Պետք է նշել, որ նախկին կարգի համաձայն` երեխան պետք է իր համայնքի դպրոցը հաճախեր: Ժամանակի հետ սա փոխվեց, ու հիմա նման սահմանափակումներ չկան: Սակայն այստեղ շատ «բայց»-եր կան… Եթե ծնողը պետք է երեխային ամբողջ քաղաքով մեկ ամեն օր պտտի իր նախընտրած դպրոցը տանելու համար, դեռ հարց է՝ դա երեխայի շահերի՞ց է բխում, թե՞ ոչ:

Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թվի սահմանափակում կա, և հաստատությունը չի կարող սահմանված թվից ավելի շատ երեխաներ ընդունել նույն դասարանում: Դպրոցը, բնականաբար, առաջնահերթությունը պարտավոր է տալ իր համայնքի երեխաներին: Նման պարագայում հնարավոր է, որ հարևան համայնքի երեխային չկարողանան ընդունել, և սա բոլորովին չի նշանակում, թե դպրոցը մերժում է երեխային: Նման դեպքերում պետք է ծնողի հետ համագործակցելով այլ լուծում գտնել: Հնարավոր է` իրենց տան հարևանությամբ գտնվող, ներառական կրթություն չիրականացնող դպրոցում շատ ավելի լավ կազմակերպվի երեխայի ուսուցման գործընթացը:

Ամենակարևոր գործոնը, որ ցանկացած ծնող անկախ երեխայի` հաշմանդամություն ունենալու փաստից պետք է հաշվի առնի, երեխայի` տվյալ միջավայրում հարմարավետության զգացումն է: Երբ ծնողը դպրոց է մտնում և տեսնում, որ երեխան իրեն լավ է զգում, մնացած մեխանիզմները կարող են ստեղծվել, հարմարեցվել երեխայի կարիքներին:

Կարևոր է նաև բարեհամբույր վերաբերմունքը. ծնողը երեխային չի տանի մի դպրոց, որտեղ նրան դժկամությամբ են ընդունում: Կտանի այնտեղ, որտեղ երեխան լավ վերաբերմունքի կարժանանա:

Ոչ ֆորմալ կրթություն բոլորի համար
Ոչ ֆորմալ կրթությունը կրթատեսակ է, որը ստեղծվել է ժամանակի մարտահրավերները լուծելու համար: Եթե ֆորմալ կրթությունը հիմնականում ուղղված է մարդկանց մտավոր ունակությունների զարգացմանը, էրուդիցիայի խորացմանը, վերլուծական մտածողության զարգացմանը` բավականաչափ գիտելիքներ ու դրանց հետ աշխատելու գործիքներ տրամադրելով, ապա ոչ ֆորմալ կրթությունն ուղղված է հիմնականում արժեքների, մոտեցումների, վարվելակերպի ձևավորմանը:

Շատ հաճախ թյուրըմբռնում է լինում, և ինտերակտիվությունը շփոթում են ոչ ֆորմալ կրթության հետ, ինչը սխալ է: Ամեն ինտերակտիվ, խաղային, հետաքրքիր բան չէ, որ ոչ ֆորմալ է: Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև դրանից հետո փորձում ենք հասկանալ` եթե դա չէ, ապա ի՞նչ է: Ոչ ֆորմալ ուսուցումը առանձնահատուկ կրթատեսակ է առանձնահատուկ խնդիրներ լուծելու համար:

Ոչ ֆորմալ կրթությունը մշակվել է կոնկրետ կառույցների կողմից կոնկրետ ժամանակի մարտահրավերներին  դիմակայելու համար և այսօր էլ հիմնականում դրան է ծառայում: Ոչ ֆորմալ կրթությունը երբեք չի կարող փոխարին ֆորմալ կրթությանը: Այն ավելի շատ ստեղծված է քաղաքացիական խնդիրների, ակտիվությանն աջակցելու համար: Ոչ ֆորմալ կրթությունը առավել լավ է լուծում մարդու անհատական ու սոցիալական խնդիրները:

Այս կրթական ինստիտուտը հիմնականում հիմնված է երկու կառույցների` Եվրամիության և Եվրախորհրդի շրջանակներում, այդտեղի կրթական, փիլիսոփայական, սոցիոլոգիական մտքի վերլուծության վրա. ի՞նչ խնդիրներ ունի, ի՞նչ բացեր ունի ֆորմալ կրթությունը, ինչպե՞ս կարելի է այլընտրանքային ինչ-որ ձևեր առաջարկելով դրանց լուծումներ տալ:

| Ներառական ոչ ֆորմալ կրթություն

Շատ կարևոր է, որ լինեն այնպիսի դասընթացներ, որտեղ ամբողջական խումբը կազմված կլինի հաշմանդամություն ունեցող մարդկանցից: Տրամաբանական կլինի նաև այդպիսի դասընթացներ ունենալ: Մյուս տիպի դասընթացները օգտակար են երկուսի համար էլ: Մարդիկ, որ ունեն հաշմանդամություն և ընդգրկվում են այս խմբի մեջ, քայլ է դեպի հասարակություն, դեպի ինտեգրում:

Ոչ ֆորմալ կրթությունը պետք է ներառական լինի: Շատ խնդիրներ կան, բայց պետք է այդ ուղղությամբ էլ շարժվել: Թրեյնինգ վարողները անպայման պետք է վերապատրաստում անցնեն` հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցանելու համար: Բաներ կան, որ մարդիկ ընդհանրապես չեն պատկերացնում, չգիտեն, թե ինչ պետք է անել: Հեշտ չէ: Պետք է նախ մասնագիտական գիտելիք ունենալ, հետո նվազագույն մոտիվացիա, որպեսզի հասկանաս, թե ինչ կարգի խնդիրներ են լինում, որ խնդրի համար ի՛նչ ադապտացիա է հարկավոր:

Շատ հաճախ թրեյներները վերցնում են այդ պատասխանատվությունը` առանց պատրաստ լինելու, հետո խնդրի առջև են կանգնում: Տեղանքի մատչելիությունը Հայաստանում ամենալուրջ խնդիրներից մեկն է: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, և դա փոխարինում ենք մարդկային պոտենցիալով. եթե չկա հարթակ կամ վերելակ, խմբում կան մասնակիցներ, ովքեր պատրաստ են օգնելու:

Իհարկե, փորձի արդյունքում ինչ-որ բաներ սովորում ես, բայց պետք չէ հեծանիվ հայտնագործել, երբ հաշմանդամության խնդրով մասնագիտացող կազմակերպությունները արդեն ունեն իրենց ուսուցանողները և մոտեցումները: Այստեղ կարևոր է, որ հաշմանդամություն ունեցող անձանց դիտարկենք ոչ միայն սպառողի, այլ նաև կիրառողի դերում: Պարտադիր չէ, որ նրանք միայն մասնակից լինեն, այս դեպքում կարող են թրեյներներ և ուսուցանողներ լինել, և դա էլ է կարևոր հասկանալ:

| Որո՞նք են այդ ծրագրերը, ինչպե՞ս մասնակցել դրանց

Հայաստանում միջազգային փոխանակման հնարավորությունները երիտասարդների համար այնքան էլ շատ չեն: Կան ծրագրեր, կազմակերպություններ, որոնք օգնում են երիտասարդներին միջմշակութային փոխանակություններ իրականացնելու: Եվրամիության հիմնական ծրագիրը, որ բաց է Հայաստանի համար, չնայած շատ քիչ մարդիկ են դրանից օգտվում 2004-2007 թթ., կոչվում էր «Երիտասարդություն», 2007-2013 թթ. երկրորդ հրատարակությունը լույս տեսավ, որը կոչվում էր «Երիտասարդությունը շարժման մեջ» և 2014-ից նոր հրատարակություն է լույս տեսել, որը կոչվում է «Erasmus+»:

Այս ծրագիրը հիմնականում խթանում է այն երիտասարդների շարժունակությունը և մասնակցությունը, ովքեր ավելի քիչ հնարավորություններ ունեն: Խոսքը միայն հաշմանդամություն ունեցողների մասին չէ. կարող է լինել սոցիալական, կրթական, աշխարհագրական, լեզվական կամ որևէ այլ խոչընդոտ, որը դժվարացնում է այդ մարդու մասնակցությունը միջազգային ծրագրերին: Նրանց մասնակցությունը առաջին հերթին է խթանվում այս ծրագրերին և այս մասին պետք է  իրազեկ լինեն թե՛ երիտասարդները և թե՛ նրանց ծնողները:

| Ի՞նչ է հարկավոր ծրագրերին մասնակցելու համար

Շատ բան կախված է թե՛ ծնողների, թե՛ մասնակիցների մոտեցումներից: Լինում են դեպքեր, երբ ծնողը աջակցում է, բայց երիտասարդը տեղից չի շարժվում, լինում է նաև հակառակը: Սակայն նրանք պետք է հասկանան, որ միջավայրը թշնամական չէ, այն կարող է պրոբլեմատիկ լինել ինչպես բոլորի համար, իրենց համար` գուցե մի քիչ ավելի, բայց միանգամից բոլոր խնդիրները չեն լուծվում:

Շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող մարդու մոտեցումը: Ամենակարևորը` նա պետք է պատրաստ լինի ընդունելու իրականությունը, գնահատելու իրավիճակը: Եթե նրա մոտեցումը բաց է, պատրաստ է ընդունելու իրավիճակը, և այդ իրավիճակում ուզում է առավելագույնը ստանալ, ուրեմն` կստանա:

Ոչ ֆորմալ կրթությունը ամբողջությամբ հարմարեցված է soft skills ուղղությանը, ու այս առումով, այն մարդկանց համար, ովքեր իրենց ֆիզիկական տվյալների պատճառով երբեմն դժվարություններ ունեն թեկուզ շփման, հասարակության մեջ իրենց տեղը գտնելու առումով, սա իրոք գտած բան է: Արժի, որ բոլոր ծնողները, ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխաներ, մտածեն, որ այս գործիքը կա նրանց համար և պետք է օգտագործել:

Զրուցեց Մարիամ Եղիազարյանը

Ինչպես է անցել նրա օրը դպրոցում
Դպրոցահասակ երեխաները օրվա կեսը դպրոցում են անցկացնում` դասընկերների, ուսուցիչների կողքին, ծնողից հեռու: Հաշմանդամություն ունեցող այն երեխաների ծնողները, ովքեր ողջ օրը չեն կարող դպրոցում անցկացնել, ցանկանում են իմանալ, թե նրա օրն ինչպե´ս է անցել, ի´նչ նոր բաներ է սովորել և այլն:

Եթե դուք երեխային հարցնեք. «Դե, ինչպե՞ս են դասերդ դպրոցում», ամենայն հավանականությամբ «նորմալ է» պատասխանը կստանաք: Իսկ եթե իսկապես ցանկանում եք իմանալ, թե ինչպե´ս է նրա օրը անցել, ապա ձեր երեխային օգնեք` այնպիսի հարցեր տալով, որոնք նրան կստիպեն անկեղծանալ ու մանրամասներ պատմել:

Միշտ չէ, որ երեխաներն ընկերական հարաբերություններ են ունենում ծնողների հետ, ուստի հաճախ պարփակվում են ու ծնողին մասնակից չեն դարձնում իրենց դպրոցական կյանքին: Հարաբերությունների փոփոխության ճանապարհին օգտվեք այս հարցերից, ու կամաց-կամաց փոքրիկ հաջողություններ կգրանցեք:

1. | Այսօր ի՞նչ լավ բան է կատարվել քեզ հետ դպրոցում: Իսկ ի՞նչ վատ բան է կատարվել:

2. | Կպատմես, թե ի´նչ ծիծաղելի դեպք է պատահել այսօր դպրոցում:

3. | Եթե դու ընտրելու լինեիր, ո՞ւմ կողքին կցանկանայիր նստել դասարանում: Իսկ ո՞ւմ կողքին չէիր ցանկանա նստել:

4. | Կպատմե՞ս ձեր դպրոցի ամենագեղեցիկ անկյան մասին:

5. | Ի՞նչ տարօրինակ բառ ես այսօր լսել: Կամ գուցե քեզ տարօրինակ որևէ բա՞ն են ասել:

6. | Եթե ուսուցչիդ այսօր մեր տուն հրավիրեինք, ի՞նչ ես կարծում` ինձ ի՞նչ կպատմեր քո մասին:

7. | Ո՞ւմ ես այսօր օգնել:

8. | Ամենաշատն ո՞վ է օգնում քեզ:

9. | Ասա´ ինձ, թե ի´նչ նոր բան ես այսօր իմացել:

10. | Եղե՞լ է մի պահ, երբ քեզ ամենաերջանիկն ես այսօր զգացել:

11. | Ինչ-որ պահի տխրե՞լ ես այսօր:

12. | Եթե այլմոլորակայինները գային ձեր դասարան, ո՞ւմ կցանկանայիր, որ տանեին իրենց հետ:

13. | Դասամիջոցին ո՞ւմ հետ կցանկանայիր խաղալ: Այնպիսի մեկի, ում հետ դեռ երբեք չես խաղացել:

14. | Այսօրվա կատարվածներից ինչ-որ լավ բան պատմիր ինձ:

15. | Ուսուցիչն այսօր ո՞ր բառն է շատ կրկնել:

16. | Ինչի՞ մասին կցանկանայիր տեղեկանալ այսօր դպրոցում:

17. | Կա՞ այնպիսի բան, որ կցանկանայիր քիչ անել դպրոցում:

18. | Դասարանում ո՞ւմ հետ ես քեզ ավելի լավ դրսևորում:

19. | Դասամիջոցներին սովորաբար որտե՞ղ ես խաղում:

20. | Ձեր դասարանում ո՞վ է ամենակատակասերը:

21. | Քեզ դո՞ւր է եկել այսօրվա ճաշիկը:

22. | Եթե ապագայում ուսուցիչ դառնայիր, ըստ քեզ` ինչպիսի՞ն կլինեիր:

23. | Ո՞վ է ձեր դասարանում ամենաանկարգը:

24. | Եթե կարողանայիր դասընկերներիցդ մեկի հետ տեղերով փոխվել, ո՞վ կլիներ նա և ինչո՞ւ:

25. | Ամենաշատն ո՞վ է քեզ օգնում դասարանում, երբ անհրաժեշտ է հավաքել պայուսակդ կամ դասարանից դասարան տեղափոխվել: