Բոլորակ » հղիություն

Երբ պտղի մոտ ախտորոշվել է հաշմանդամություն
Խորհուրդներ հոգեբանից

Կան հաշմանդամության որոշ տեսակներ, որոնք հնարավոր է հղիության ընթացքում պարզել` Դաունի համախտանիշ, ֆիզիկական հաշմանդամություն` պտղի վերին կամ ստորին վերջույթների բացակայություն, տարբեր տեսակի ինֆեկցիաներից առաջացած ախտորոշումներ: Ի՞նչ խորհուրդ կարելի է տալ այն կնոջը, ում երեխան ծնվելու է հաշմանդամությամբ:

Ներարգանդային շրջանում, երբ պտղի մոտ ախտորոշվում է հաշմանդամություն, կինը կանգնում է ընտրության առաջ. լույս աշխարհ բերել հաշմանդամություն ունեցող երեխայի՞ն, թե՞ ընտրել կարճ ճանապարհը` ազատվել նրանից: Այս խնդրի առաջ հայտնված կինը նախքան ընտրություն կատարելը պետք է հստակ գիտակցի` ի´նչ է իրեն պետք:

Առաջին հերթին նա պետք է ինքն իրեն հարցնի` պատրա՞ստ է արդյոք հաշմանդամություն ունեցող երեխայի հետ ճանապարհ անցնելու: Արդյոք ունի՞ ներքին ուժ և կամք հաշմանդամություն ունեցող երեխայի հետ մի ամբողջ կյանք անցնելու, պատրա՞ստ է արդյոք սիրով և համբերությամբ իմ երեխայի հետ կառուցելու նրա աշխարհը:

Հաջորդ կարևոր քայլը, որը պետք է անի հղի կինը, պետք է կարդա, իմանա, թե երեխան ինչ հաշմանդամություն է ունենալու, աշխարհում նմանօրինակ ինչ դեպքեր կան, ինչ զարգացումներ են ունենում նման հաշմանդամություն ունեցող մարդիկ, առհասարակ, ծանոթանա նախադեպերին, տեղեկացվի, պարզապես, տեղեկացվի:

Երբ հղիության շրջանում բժիշկը ձեր երեխայի մոտ ախտորոշել է հաշմանդամություն, ապա բացարձակապես անիմաստ կլինի փորձել գտնել հաշմանդամության արմատները` ինչո՞ւ, ինչպե՞ս, գուցե ժառանգականությո՞ւնն է, գուցե` անե՞ծք, կարմաս լավը չէր և այլն: Նման զբաղմունքը ոչ միայն չի օգնի, այլև ավելի կխճճի:

Իսկ եթե գիտակցաբար լսում եք ձեր ներքին ձայնը և ինքներդ ձեզ հետ ներդաշնակ եք, ապա պատկերացրեք, թե ինչ զգացողություններով կդիմավորեք ձեր փոքրիկին, ինչպես կպահեք և կզարգացնեք նրան, ինչպես կկառուցեք նրա աշխարհը, որը կտարբերվի շատերի կառուցածից և կլինի միայն ձերը: Գուցե սա է այն տեղը, որտեղ կկարողանաք ինքնադրսևորվել, աշխարհը կառուցել միայն ձեր ինքնատիպությամբ: Արդարացված և ճիշտ է, երբ հաշմանդամություն ունեցող երեխա լույս աշխարհ բերելու որոշումը կինը կայացնում է հոգեպես խաղաղ վիճակում: Նման դեպքում կնոջ համար երեխայի ծնունդը պետք է լինի ոչ թե բեռ կամ խաչ, այլ պատասխանատվություն և գիտակցում, որ քո երեխան իր միջավայրից կտարբերվի իր ինքնատիպությամբ և յուրօրինակությամբ, և դու նրան կվերաբերվես որպես հավասարը հավասարին: Կինը հաշմանդամություն ունեցող երեխային լույս աշխարհ պետք է բերի այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ  իր երեխան կարող է լինել երջանիկ և շրջապատը դարձնել այդպիսին:

Խորհուրդներ ծնողից

Կարևոր է նախ հասկանալ, թե ինչ խնդիրներ կամ դժվարություններ է ունենալու երեխան, ինչ աստիճանի են լինելու բարդությունները և ինչպես կարելի է դրանք հաղթահարել: Կարդացեք նաև դրական և հաջողված դեպքերի մասին, թե ինչպե´ս են նույն հաշմանդամությունն ունեցող մարդիկ ապրում, աշխատում, և ի´նչն է նրանց օգնել հասնելու այդ ամենին:

Փորձեք դիմել հոգեբանի: Այսօր բավականին շատ են հոգեբանական կենտրոնները, նույնիսկ օնլայն խորհրդատվություն կարող եք գտնել: Քիչ չեն նաև անվճար հոգեբանական ծառայությունները, որոնք տրամադրում են հասարակական կազմակերպությունները:

Տեղեկացե´ք պետական աջակցության և երաշխիքների մասին: Դիմե´ք ձեր ընտանեկան կամ տեղամասային բժշկին, որպեսզի օգնի ձեզ տեղեկություններ հավաքելու, թե ինչ ծառայություններ կարող եք ստանալ պետական մարմիններից: Բացի այդ, կարող եք անմիջական կապ հաստատել ՀՀ տարբեր նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կառույցների հետ: Դրանք ևս ստեղծված են ձեզ աջակցելու, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ մատուցելու համար և կարող են վստահելի աղբյուր լինել ձեզ համար:

Փորձեք կապ հաստատել նույն իրավիճակում հայտնված այլ ծնողների հետ: Մի´ խուսափեք շփվել և մտերմանալ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ, նրանց փորձը և գիտելիքները ձեզ կօգնեն հնարավորինս արագ հաղթահարելու հոգեբանական խնդիրները և պատվով դուրս գալու երբեմն անելանելի թվացող իրավիճակներից:

Կապ հաստատեք նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, որոնք փորձ և հաջողված պատմություններ ունեն. դրանք ձեզ համար օրինակ կհանդիսանան, և դուք ձեզ մենակ չեք զգա:

Ամենակարևորը` բոլոր հարցերը պետք է քննարկել ամուսնու հետ, որոշումը ևս պետք է ընդունել միասին, որպեսզի հնարավոր լինի խուսափել ընտանիքի փլուզումից:

Նոր երեխա ընտանիքում
Աղջիկս 11 տարեկան էր, տղաս, ով հաշմանդամություն ուներ, 6 տարեկան, երբ իմացա, որ երրորդ երեխային եմ սպասում: Ասել, որ խուճապի մեջ էի, նշանակում է ոչինչ չասել: Այնքան էի տարված տղայիս խնդիրներով, ամբողջ ժամանակս տրամադրում էի նրան և ինձ զգում էի ասես հանցագործ, դավաճան մեկը, ով դավաճանում է իր փոքրիկին, երեխային, ով այնքան ունի իմ կարիքը:

Իմ մեջ սկսեց կռիվ տալ երկու անձ` մեկը, ով դավաճանում էր իր երեխային, մյուսը, ով չէր կարող հրաժարվել իր սրտի տակ բաբախող սրտիկից: Մյուս կողմից էլ այն կարծրատիպը, թե այլևս չեմ կարող առողջ երեխա ունենալ: Եվ այսպես շարունակ՝ մտքեր, մտավախություններ:

Քիչ էր այն մարդկանց թիվը, ում դրական կարծիքն անչափ կարևոր էր ինձ համար: Բայց ամենակարևոր մարդու կարծիքն ու երրորդ երեխա ունենալու մեծ ցանկությունն ինձ սթափեցրեցին: Ամուսնուս հետ միասին որոշեցինք, որ մենք ունենալու ենք այս երեխային՝ ինչ էլ լինի:

Փորձությունները շարունակվում էին… Դժվարագույն հղիություն, բայց կողքիս էր ամուսինս, ով երեխայի նման խնամում էր ինձ: Ասես առաջին անգամ էինք ծնող դառնալու, որովհետև կայացրել էինք շատ լուրջ և պատասխանատու որոշում, իսկ մեր բոլոր մյուս ծրագրերն ու հեռանկարները մի պահ հետին պլան էին մղվել: Ընտանիքի բոլոր անդամների ուշադրությունն ինձ վրա էր սևեռված: Պարապմունքների գնում էինք երեքով, ամուսինս ինձ էր տանում, ես` տղայիս: Մինչև եկավ այդ օրը, որն ամբողջովին փոխելու էր ինձ, մեր ընտանիքը…

Ծնվեց իմ երրորդ բալիկը: Աշխարհն ասես փոխվեց մեկ վայրկյանում: Ուրախության աննկարագրելի պահեր, որոնք գլխիս թափվեցին: Հիշում եմ երեխաներիս ուրախությունը: Նոր էջ սկսվեց մեր կյանքում: Տղաս ասես միանգամից մեծացավ: Քանի որ նա վարքային խնդիրներ ուներ և շատ ակտիվ էր, բոլորն առաջինը հարց էին տալիս`«Հրաչյան ո՞նց է վերաբերվում եղբորը, հո չի՞ վնասում նրան»: Ո´չ, նա խնամում էր փոքրիկ եղբորը, երբ ես զբաղված էի լինում, շատ նուրբ ու քնքշանքով օրորում էր նրան, երբ լաց էր լինում, անմիջապես կանչում էր ինձ: Մի խոսքով, հոգ էր տանում նա, ում մասին միշտ մենք էինք հոգ տանում: Ես սկսեցի արդեն ավելի հանգիստ վերաբերվել նրա խնդիրներին, ու խնդիրներն ասես սկսեցին ավելի հեշտ լուծվել:

Հիմա ժամանակ է անցել, և ես չեմ դադարում մտածել, որ ամենաճիշտ որոշումը, որ կայացրեցի, երրորդ փոքրիկիս լույս աշխարհ բերելն էր: Նրանք հիմա երեքն են, միասին են, հոգ են տանում միմյանց մասին, բոլորն էլ հավասար պարտականություններ ու իրավունքներ ունեն, վիճում են, խաղում են միասին: Մենք որպես ծնող ամեն ինչ անում ենք, որ նրանք սիրեն ու հարգեն միմյանց, հավասար հոգ տանեն մեկը մյուսին. որովհետև դրա կարիքն ունեն բոլորը, և եթե օգնության կարիք կա, բոլորս պիտի օգնենք այն մեկին, ով ընտանիքում դրա կարիքն ամենաշատն ունի: