Երբ նոր է հայտնաբերվել աուտիզմը
Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել:
Ձեր երեխան աուտիզմ ունի, հետևաբար դուք դառնում եք մի մեծ խմբի անդամ, խումբ, որի մի մասնիկը լինելու մասին երբևէ չէիք էլ մտածել։ Դյուրին չի լինելու։ Բազում ջանքեր ու համբերություն կպահանջվեն, սակայն, բարեբախտաբար, դուք մենակ չեք այս ճամփորդության մեջ։
-
Փորձեք կառավարել ձեզ
Իմանալով աուտիզմ ախտորոշման մասին՝ հնարավոր է՝ միանգամից խուճապի մատնվեք։ Ինչի՞ց սկսել, ինչպե՞ս առաջ գնալ. այս հարցերի պատասխանները չիմանալը իսկապես կարող է դժվարություններ առաջ բերել։ Եղե՛ք կազմակերպված։ Կենտրոնացե՛ք և փորձե՛ք ամեն ինչ պարզեցնել։ Գնե՛ք մեծ թղթապանակ, դրանում մի քանի բաժիններ առաձնացրեք։ Յուրաքանչյուր բաժնում կցեք որոշակի տեղեկատվություն, օրինակ` մի բաժնում հավաքեք ախտորոշման հետ կապված տեղեկությունները, մյուսում՝ հեռախոսահամարները, իսկ երրորդում՝ տարբեր մասնագետների այցելությունների ժամանակացույցը և այլն։
-
Դառնում ենք հետազոտությունների գուրու
Սովորելով աուտիզմի մասին՝ կարող եք ավելի լավ և արդյունավետ որոշումներ կայացնել։ Կարդացե՛ք, օգտվե՛ք համացանցից և տեսեք, թե ի՛նչ են անում մյուսները։ Կապվե՛ք զարգացման կենտրոնների, համալսարանների և կազմակերպությունների հետ՝ իմանալու աուտիզմին վերաբերող տարբեր հետազոտությունների և դրանց արդյունքների մասին։ Ձեր ներգրավվածությունը օգնում է ձեզ և մասնագետներին ավելի լավ հասկանալու աուտիզմը։ Հետազոտության հնարավորությունների և դրա հետ կապված տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել կազմակերպության էլեկտրոնային կայքը` www.autismspeaks.org։
-
Գնահատե՛ք ձեր երեխայի ուժեղ կողմերը և կարիքները
Դուք գիտեք, որ ձեր երեխան ամենալավն է։ Ձեր ներդրումն օգնում է ընտրելու համապատասխան թերապիաներ և պարապմունքներ, քանի որ դուք ավելի լավ կարող եք տեսնել ձեր երեխայի ուժեղ և թույլ կողմերը։ Ինչպես յուրաքանչյուր անհատ, աուտիզմ ունեցող երեխաներն ինքնատիպ են։ Աուտիզմ ունեցող մարդիկ շատ դժվարություններ ունեն, միաժամանակ ունեն նաև ինքնատիպ կարողություններ և ուժեղ կողմեր։ Բացահայտե՛ք ձեր երեխայի ուժեղ կողմերը և այնպես արեք, որ ձեր երեխան հպարտանա իր նվաճումներով։ Սա խթան է տալիս և օգնում, որ երեխան սովորի և բացահայտի իրեն այլ բնագավառներում ևս։
-
Հավաքե՛ք ձեր խումբը
Համապատասխան մարդկանցից բաղկացած խումբը, որում նաև դուք ընդգրկված կլինեք, կօգնի ճիշտ որոշումներ կայացնելու ձեր երեխայի թերապիաների, զարգացմանն ուղղված քայլերի և կրթության վերաբերալ։ Ձեր խումբը պետք է ներառի բժիշկների, վարքային, խոսքի և ֆիզիկական թերապևտների՝ կախված ձեր երեխայի կարիքներից։
-
Իմացե՛ք ձեր երեխայի իրավունքները
Դուք ձեր երեխայի շահերի ամենալավ պաշտպանն եք։ Սովորե՛ք երեխայի կրթության և դպրոցական միջավայրի մասին օրենքները։ Սովորե՛ք, թե ինչպես է պետք ճիշտ ձևակերպել ձեր երեխայի կարիքներին համապատասխան կրթական պահանջները։ Իմացե՛ք, թե ինչպես պետք է օրինական օգնության դիմել անհրաժեշտության դեպքում։
-
Հաղորդակցեք ձեր երեխային մյուսների հետ՝ հատուկ թերապիաների և խաղերի միջոցով
Գտե՛ք այն, ինչով ձեր երեխան սիրում է զբաղվել։ Հարմարեցված ֆիզիկական ակտիվությունը շատ օգտակար է ձեր երեխայի համար։ Որոշ համայնքներ ունեն հատուկ վերականգնողական խմբակներ, զարգացման կենտրոններ, մի քանի համայնքներում էլ գործում են նաև հասարակական կազմակերպություններ, որոնք տարբեր ծառայություններ են մատուցում, ինչպես, օրինակ` նկարչական կամ թատերական խմբակները։
-
Խնամք՝ խնամակալի համար
Սա շատ կարևոր է։ Ծնողները պետք է սովորեն ժամանակ առ ժամանակ դադար առնել։ Յուրաքանչյուրն էլ կարիք ունի թարմանալու և լիցքավորվելու։ Դուք արժանի եք դրան և չպետք է ձեզ մեղավոր զգաք դրա համար։ Մի փոքր հանգստանալը կօգնի ձեզ նոր ուժերով լցվելու և ավելի օգտակար լինելու ձեր ընտանիքին։ Ձեր ընտանիքի մյուս անդամների հետ ժամանակ առ ժամանակ առանձնացեք։
-
Համագործակցե՛ք մյուս ծնողների և մասնագետների հետ
Կապ հաստատեք այն ծնողների և մասնագետների հետ, ովքեր անցել են այս ուղին։ Նրանք գիտեն` ի՛նչն է արդյունավետ և ի՛նչը՝ ոչ, նրանք կարող են խորհուրդներ տալ ծառայություններ մատուցողների և թերապիաների մասին։ Գտե՛ք և միացե՛ք փոխօգնության խմբերին և կիսվեք մյուսների հետ։
-
Իմացեք՝ ինչպե՞ս օգնություն խնդրել
Իմացեք, թե ինչպե՞ս պետք է օգնություն խնդրել ընկերներից և ընտանիքի անդամներից, և մի՛ վախեցեք դա անելուց։ Ձեր ընկերներն ու ընտանիքը ցանկանում են օգնել ձեզ, սակայն կարող են տատանվել՝ իրազեկվածության պակասի պատճառով։ Ձեր երեխայի և աուտիզմի մասին մյուսներին սովորեցնելը կօգնի չկաշկանդվելու և ընդունված լինելու հասարակության կողմից, իսկ ձեր սիրելիներն էլ իրենց հերթին կկարողանան աջակցել ձեզ։
Աղբյուրը՝ autismspeaks.org