accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Լաուրա Մովսիսյան

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԱՑԻՈՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Երբ և ինչ կոշիկ հագցնել երեխաներին

0

Երեխային կոշիկ հագցնելու ժամանակը գալիս է նրա կանգնել կարողանալուն զուգահեռ: Երբ երեխան սկսում է կանգնել, առաջին քայլերն է կատարում, պետք է արդեն նրան կոշիկ հագցնել: Սովորաբար երեխաները սկսում են կանգնելու և քայլելու փորձեր կատարել 9-10 ամսականից:

Վերջին տարիներին ծնողները համատարած ձգտում են երեխաներին օրթոպեդիկ կոշիկ հագցնել: Սակայն երեխան չպետք է օրթոպեդիկ կոշիկ հագնի, եթե հատուկ ցուցում չկա: «Օրթոպեդիկ» բառն ինքնին խնդրի մասին է հուշում, քանի որ բժշկական տերմին է: Նոր քայլող երեխան պետք է նորմալ, սովորական կոշիկ հագնի, որն ամուր կլինի, պինդ կգրկի երեխայի կրունկը, փոքր սուպինատոր կունենա և որակյալ, շնչող կլինի: Պետք է նշել, որ կոշիկի կապիչներով լինել-չլինելը ևս նշանակություն չունի, այն պարզապես պետք է երեխայի ոտքին հարմար լինի:

Օրթոպեդիկ կոշիկի մեջ երեխայի թաթի դիրքը չես կարող տեսնել, ու դա ջայլամի քաղաքականության պես է` չես տեսնում, և թվում է` ամեն ինչ կարգին է: Օրթոպեդիկ կոշիկները որևէ կերպ չեն կարող խնդիր չունեցող երեխային օգնել լավ, ճիշտ քայլելու շատ պարզ պատճառով` դրանք օգնում են արդեն խնդրի առկայության դեպքում:

Կոշիիկներ

Օրթոպեդիկ կոշիկ ընտրելիս բազմաթիվ գործոններ պետք է հաշվի առնել, իսկ ծնողն առանց մասնագետի պարզապես չի կարող ճիշտ կողմնորոշվել: Պետք է հասկանալ, թե տվյալ երեխայի դեպքում կոշիկի ճնշումը որտեղ պետք է կենտրոնացած լինի, ինչ չափսի սուպինատոր պետք է լինի և որ մասում: Հարկ չկա առանց պատճառի մեծ գումար ծախսել ու օրթոպեդիկ կոշիկ գնել:

Օրթոպեդիկ-կոշիկներԻնչ վերաբերում է հարթաթաթությունը կանխելուն, այդ պարագայում ևս օրթոպեդիկ կոշիկը փրկություն չէ: Մինչև 3 տարեկանը հարթաթաթության մասին խոսք չի կարող լինել: Նորմալ է, որ երեխայի ոտքի տակ բարձիկներ պետք է լինեն: Դրանք միայն երեք տարեկանից հետո են ներքաշվում, և սկսում է զարգանալ երկայնական աղեղը: Չի կարելի այս հարցը շահարկելով առաջ տանել օրթոպեդիկ կոշիկների գաղափարը:

Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների պարագայում անհրաժեշտության դեպքում, եթե հարկ կա ոտքն ամուր, 90 աստիճանի տակ պահելու, ապա օրթեզներ են նշանակվում, որոնք անվճար տրամադրվում են պետության կողմից: Օրթեզները հատուկ պատրաստվում են յուրաքանչյուր երեխայի ոտքի չափսով և այն կարելի է հագնել սովորական կապիչներով կոշիկների մեջ:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.