Ինչպես է անցել նրա օրը դպրոցում
Դպրոցահասակ երեխաները օրվա կեսը դպրոցում են անցկացնում` դասընկերների, ուսուցիչների կողքին, ծնողից հեռու: Հաշմանդամություն ունեցող այն երեխաների ծնողները, ովքեր ողջ օրը չեն կարող դպրոցում անցկացնել, ցանկանում են իմանալ, թե նրա օրն ինչպե´ս է անցել, ի´նչ նոր բաներ է սովորել և այլն:
Եթե դուք երեխային հարցնեք. «Դե, ինչպե՞ս են դասերդ դպրոցում», ամենայն հավանականությամբ «նորմալ է» պատասխանը կստանաք: Իսկ եթե իսկապես ցանկանում եք իմանալ, թե ինչպե´ս է նրա օրը անցել, ապա ձեր երեխային օգնեք` այնպիսի հարցեր տալով, որոնք նրան կստիպեն անկեղծանալ ու մանրամասներ պատմել:
Միշտ չէ, որ երեխաներն ընկերական հարաբերություններ են ունենում ծնողների հետ, ուստի հաճախ պարփակվում են ու ծնողին մասնակից չեն դարձնում իրենց դպրոցական կյանքին: Հարաբերությունների փոփոխության ճանապարհին օգտվեք այս հարցերից, ու կամաց-կամաց փոքրիկ հաջողություններ կգրանցեք:
1. | Այսօր ի՞նչ լավ բան է կատարվել քեզ հետ դպրոցում: Իսկ ի՞նչ վատ բան է կատարվել:
2. | Կպատմես, թե ի´նչ ծիծաղելի դեպք է պատահել այսօր դպրոցում:
3. | Եթե դու ընտրելու լինեիր, ո՞ւմ կողքին կցանկանայիր նստել դասարանում: Իսկ ո՞ւմ կողքին չէիր ցանկանա նստել:
4. | Կպատմե՞ս ձեր դպրոցի ամենագեղեցիկ անկյան մասին:
5. | Ի՞նչ տարօրինակ բառ ես այսօր լսել: Կամ գուցե քեզ տարօրինակ որևէ բա՞ն են ասել:
6. | Եթե ուսուցչիդ այսօր մեր տուն հրավիրեինք, ի՞նչ ես կարծում` ինձ ի՞նչ կպատմեր քո մասին:
7. | Ո՞ւմ ես այսօր օգնել:
8. | Ամենաշատն ո՞վ է օգնում քեզ:
9. | Ասա´ ինձ, թե ի´նչ նոր բան ես այսօր իմացել:
10. | Եղե՞լ է մի պահ, երբ քեզ ամենաերջանիկն ես այսօր զգացել:
11. | Ինչ-որ պահի տխրե՞լ ես այսօր:
12. | Եթե այլմոլորակայինները գային ձեր դասարան, ո՞ւմ կցանկանայիր, որ տանեին իրենց հետ:
13. | Դասամիջոցին ո՞ւմ հետ կցանկանայիր խաղալ: Այնպիսի մեկի, ում հետ դեռ երբեք չես խաղացել:
14. | Այսօրվա կատարվածներից ինչ-որ լավ բան պատմիր ինձ:
15. | Ուսուցիչն այսօր ո՞ր բառն է շատ կրկնել:
16. | Ինչի՞ մասին կցանկանայիր տեղեկանալ այսօր դպրոցում:
17. | Կա՞ այնպիսի բան, որ կցանկանայիր քիչ անել դպրոցում:
18. | Դասարանում ո՞ւմ հետ ես քեզ ավելի լավ դրսևորում:
19. | Դասամիջոցներին սովորաբար որտե՞ղ ես խաղում:
20. | Ձեր դասարանում ո՞վ է ամենակատակասերը:
21. | Քեզ դո՞ւր է եկել այսօրվա ճաշիկը:
22. | Եթե ապագայում ուսուցիչ դառնայիր, ըստ քեզ` ինչպիսի՞ն կլինեիր:
23. | Ո՞վ է ձեր դասարանում ամենաանկարգը:
24. | Եթե կարողանայիր դասընկերներիցդ մեկի հետ տեղերով փոխվել, ո՞վ կլիներ նա և ինչո՞ւ:
25. | Ամենաշատն ո՞վ է քեզ օգնում դասարանում, երբ անհրաժեշտ է հավաքել պայուսակդ կամ դասարանից դասարան տեղափոխվել: