accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Զառա Ասկարյան

Լրագրող

Լուսանկարները` որպես թերապիայի միջոց

0

Ֆոտոթերապիայի մասին զրուցում ենք հոգեբան Սուսաննա Ավետիսյանի հետ:

Ի՞նչ է ֆոտոթերապիան:

Ֆոտոթերապիան արտ թերապիայի ճյուղերից մեկն է , որի ժամանակ կիրառվում է լուսանկարի բուժող, շտկող հատկությունը: Այն կիրառվում թե՛ որպես առանձին մեթոդ, թե՛ հոգեթերապևտիկ խորհրդատվության ընթացքում՝ դեպրեսիայի, ֆոբիաների, հոգեսոմատիկ հիվանդությունների, ինչպես նաև ընտանեկան խորհրդատվություն ժամանակ:

Այս ուղղությունը հնարավո՞ր է կիրառել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելիս:

Այո´, անշուշտ: Հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆոտոթերապիան ժամանցի ձև է, որ հաճույք է պատճառում: Նրանց հետ նաև շատ հետաքրքիր է աշխատել այս մեթոդով, քանի որ նրանք ունեն շատ վառ երևակայություն, կաշկանդված չեն, չեն փորձում վերլուծել հոգեբանի ուղղած հարցերը, ինչպես դա անում են մեծահասակները, այլ յուրովի են մեկնաբանում լուսանկարները:

Այստեղ շատ կարևոր լուսանկարների ընտրությունը, դրանք պետք է լինեն վառ, պայծառ, տպավորիչ, դրական հույզեր հաղորդող, որպեսզի նայելիս` երեխային փոխանցվեն այդ դրական հույզերը:

Մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատելիս ընտրում են այնպիսի նկարներ, որոնք նաև ուսուցողական բնույթ ունեն. օրինակ՝ ցույց են տալիս որևէ քաղաքի գեղեցիկ պատկեր, այսկերպ երեխան ոչ միայն տեսնում է այդ գեղեցիկ պատկերը, այլ նաև ծանոթանում է այդ քաղաքի հետ:

Պե՞տք է հանձնարարել, որ երեխան ինքն էլ լուսանկարի:

Շատ կարևոր է առաջարկել, որ երեխան ինքը լուսանկարի, քանի որ սա օգնում է մասնագետին երեխայի հոգեվիճակը հասկանալու: Եթե երեխան լուսանկարում է մռայլ տեսարաններ, ապա սա վկայում է նրա վատ տրամադրության մասին: Կարելի է նաև խնդրել նրան մեկնաբանել իր լուսանկարը, առաջարկել, որ նա սկսի պայծառ տեսարաններ լուսանկարել:

Օրինակ՝ լեզվական խնդիրների պատճառով շփման դժվարություններ ունեցող երեխային կարելի է հանձնարարել, որ նա լուսանկարի իր ընկերներին, առաջարկի նրանց միասին լուսանկարվել: Այս հանձնարարությունը կատարելով` երեխան զգում է, որ իր ընկերների համար իր խնդիրն այնքան ծանր չէ, որքան իրեն է թվում:

Ծնողները նույնպե՞ս կարող են կիրառել ֆոտոթերապիան:

Այո, ծնողներին նույնպես խորհուրդ է տրվում դիմել ֆոտոթերապայի օգնությանը: Երբ նրանք միասին քաղաքից դուրս արշավ են գնում կամ պարզապես զբոսնում են այգում, ծնողը կարող է առաջարկել երեխային լուսանկարել իր հավանած տեսարանը, մարդուն կամ կենդանուն, ինչպես նաև կարող են միասին լուսանկարել: Սա ոչ միայն զարգացնող աշխատանք կլինի երեխայի համար, այլ նաև ջերմ մթնոլորտ կստեղծի երեխայի և ծնողի միջև, ինչը նույնպես շատ կարևոր է:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.