Հայրիկի ոգեշնչող նվերը
Մեկամյա Վիլյամ Լորենսը (Վիլ) իրենց ընտանիքի ամենակրտսերն է։ Վիլը Դաունի համախտանիշ ունի, իսկ շնորհիվ իր հայրիկի՝ Ալանի կողմից կիրառված ֆոտոշոփի կախարդանքի, պարզվում է, որ նաև հատուկ ձիրք ունի. Վիլը կարողանում է թռչել։
Ալանը և իր կինը, ովքեր արդեն հինգ երեխա ունեն (մեկն էլ դեռ նոր է լույս աշխարհ գալու), ապրում են Յուտայում (ԱՄՆ)։ Հեղինակը՝ Վիլի հայրն ասում է, որ արել է այս ֆոտոշարքը, որպեսզի ոգեշնչի Վիլին. «Այս նկարները, որտեղ Վիլը թռչում է, հատուկ իմաստ ունեն ինձ համար։ Կարծում եմ՝ Վիլն ապագայում ավելի շատ մարտահրավերների է բախվելու, և հուսով եմ, որ կկարողանամ սովորեցնել նրան, որ անկախ ամեն ինչից կարող է անել այն ամենը, ինչ մտքին դրել է»։
Ալանն այժմ մի ծրագիր է պատրաստում, որը կոչվում է «Բերելով լույսը», որի նպատակն է ոգեշնչել և աջակցել բոլոր ընտանիքներին, որտեղ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ են ապրում։