accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Նարինե Մանուկյան

ԾՆՈՂ, «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ ՆԱԽԱԳԱՀ

Մեր փոքրիկ օգնականները

0

Երբ փոքր տղաս ծնվեց, ավելի ճիշտ` փրկվեց, ապրեց, մեծս 3 տարեկան էր, խելացի, գիտակից երեխա էր արդեն: Առաջին մի քանի ամիսներին ամուսնուս հետ գերմարդկային ուժ էինք գործադրում, որ նրա կյանքի որակը չփոխվի, որ փոքրիկ ուսերին մեծ հոգս չընկնի: Միշտ ուրախ էինք, խաղում էինք, վազվզում, հյուրեր ընդունում՝ ինչպես միշտ, որ որևէ տարբերություն չզգար և չմտածեր, թե ինչ-որ խնդիր կա մեր ընտանիքում: Եվ միայն երբ երկուսն էլ քնում էին, միասին կարողանում էինք անկեղծ խոսել, լացել, հանգստանալ:

Ամիսներ հետո սկսվեց հարցերի տեղատարափը` բա ինչո՞ւ ապերը չի նստում, ինչո՞ւ չի խաղում, մեր մանկապարտեզի այսինչի քույրիկն արդեն նրա հետ խաղում է, ինքնուրույն կանգնում, իր ձեռքով հյութ խմում… Մենք ամեն ինչ բացատրում էինք հնարավորինս դրական կողմից, բայց երբեք չէինք ստում, երբեք չէինք ասում, որ ոտքը ցավում է, որ շուտով կքայլի և այլն: Պատմում էինք, թե ինչքան դժվարությամբ է ծնվել և որ կարող էր նույնիսկ մեզ հետ չլինել… Մի օր էլ, երբ արդեն մեկ տարուց ավելի անցել էր, տղաս ասաց՝ մա´մ, էլ քեզ չեմ տանջի, կարևորը, որ Գարս կա, որ ապրում ա ու մեզ հետ ա…

Ինչևէ, մենք երջանիկ ենք, լիարժեք ընտանիք ունենք, իրար ավելի շատ ենք սիրում և գնահատում, քան առաջ, ասես՝ պատերազմ անցած ու հաղթած լինենք միասին:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.