accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Լաուրա Մովսիսյան

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԱՑԻՈՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Սայլակների և քայլակների ընտրության մասին

0

Մանկասայլակը և քայլակը երեխայի զարգացման ու առողջության հարցում կարևոր նշանակություն ունեն: Ի՞նչ սայլակ է պետք ընտրել և ե՞րբ է ճիշտ, որ երեխան օգտվի քայլակից:

Մանկասայլակի համար ամենակարևորն այն է, որ մակերեսը շնչող լինի: Մանկասայլակում երեխան պետք է կիսանստած լինի, ոտքերը պետք է ունենան հենման մակերես, որ երեխան սահելով դուրս չգա, կողքերը ապահով լինեն: Պառկած դիրքը ամենավատն է երեխայի համար, որովհետև այդ դեպքում նա միայն առաստաղին է նայում և ինֆորմացիա չի ստանում, ամբողջ օրը նույն կետին է նայում, լավագույն դեպքում՝ կախված խաղալիքին: Իսկ նա պետք է նայի մայրիկին, հայրիկին, քույրիկին և եղբորը, տեսնի, որ զարգանա:

Եթե երեխան մանկական ուղեղային կաթված, մկանային թուլություն ունի, հաշմանդամի սայլակը սխալ դիրքով նստեցնելու դեպքում ժամանակի ընթացքում կարող է ողնաշարի թեքություն առաջացնել:

Քայլակի դեպքում ավելի բարդ է: Երբ երեխան նոր է սկսում քայլել, սկսում է թաթերի վրա քայլ անել: Երեխային պետք է դնել քայլակի մեջ այն տարիքում, երբ նա սկսում է կանգնել, ոչ ավելի շուտ, օրինակ՝ 5-6 ամսականում: Երբ սկսում է կանգնել, արդեն կարողանում է բռնված քայլել, քայլակի կարիք այլևս չի լինում: Ծնողներին չի կարելի մեղադրել, որովհետև երբեմն նրանք շատ զբաղված են լինում, իսկ քայլակով երեխաներն ավելի ինքնուրույն են: Երեխան շարժվում է քայլակում, ուրախ է, բայց հետո ոտնաթաթերն են դեֆորմացվում: Այդ պատճառով պետք է միայն համապատասխան տարիքում՝ 9-10 ամսականում, երեխաներին դնել քայլակ:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.