Տասը վերելակներից երեքը տեղադրվել են 28 երթուղու ավտոբուսներում, որը Քանաքեռ-Զեյթունից Նոր Նորքով կձգվի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաև «Գրացիա» Հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն։
13 երթուղին կգործի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ, 20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, 22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, 28 երթուղին և համար 35 երթուղին Նոր Նորքից կուղևորվի Կենտրոն, այնուհետ նաև Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ:
28 ավտոբուս (ՆՈՐ ՆՈՐՔԻ 8-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍ)
Հետադարձը` նույն ուղեգծով:
13 ավտոբուս (ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ – ՌԱԴԻՈՏՈՒՆ)
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (սկ. կ.) – Թբիլիսյան խճ. – Քանաքեռցու փող. – Ազատության – Կոմիտասի պող-ներ – Կասյան փող. – Մարշալ Բաղրամյան – Սայաթ-Նովայի պող-ներ – Ռադիոտուն (Չարենցի փող. – Սայաթ-Նովայի պող. խաչմերուկ) (վերջ. կ.):
Հետադարձը՝ նույն ուղեգծով:
Նախկին 24 երթուղային
20 ավտոբուս (ԱՎԱՆ – ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ)
Ավան (սկ. կ.) – Դուրյան թաղ. – Իսահակյան թաղ. – Թումանյան թաղ. – Աճառյան փող. – Մյասնիկյան պող. – Աբովյան պուրակ – Կորյունի – Նալբանդյան – Սայաթ-Նովայի փող-ներ – օպերա – Մաշտոցի պող. – Խորենացու – Արգիշտիի փող-ներ – Երևանի քաղաքապետարան:
Հետադարձը` նույնը մինչև Մաշտոցի պող. – Մոսկովյան – Աբովյան փող-ներ – Աբովյան պուրակ – շարունակությունը` նույն ուղեգծով:
Նախկին 61 երթուղային
35 ավտոբուս (ՆՈՐ ՆՈՐՔԻ 5-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՀԱԹ – ԳՅՈՒՂ ԽԱՉՓԱՌ)
Նոր Նորքի 5-րդ զ-ծ – Մառի – Գալշոյան – Միկոյան – Մուրադյան փող-ներ – Գայի – Մյասնիկյան պող-ներ – Աբովյան պուրակ – Աբովյան – Մոսկովյան փող-ներ – Մաշտոցի – Մարշալ Բաղրամյան պող-ներ – Կիևյան – Լենինգրադյան – Սեբաստիայի – Րաֆֆու – Զոր. Անդրանիկի – Օհանովի – Շերամի – Ա. Բաբաջանյան փող-ներ – Արգավանդ – Գեղանիստ – Ազատաշեն – Խաչփառ գյուղեր (վերջ. կ.):
Հետադարձը` նույնը մինչև Մոսկովյանի – Կորյունի – Չարենցի – Հերացու փող-ներ – Մյասնիկյան պող. – շարունակությունը՝ նույն ուղեգծով:
40 ավտոբուսի հետ միավորում
22 ավտոբուս (ՆՈՐ ՆՈՐՔԻ 9-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ԷՐԵԲՈՒՆԻ ԶԱՆԳՎԱԾ)
Հետադարձը` նույնը մինչև Հանրապետության հրապ. – Նալբանդյան – Մոսկովյան – շարունակությունը՝ նույն ուղեգծով:
Երթուղիների մասին տեղեկությունը վերցված է marshrut.info կայքից։
Wheels On Wheels տաքսի ծառայություն
Հեռախոս: 091 01-65-65
Գործունեություն
Տրամադրում է մատչելի թեքահարթակով հագեցած TOYOTA ավտոմեքենա, որը գործարանային պայմաններում կառուցված և համալրված է սայլակի անվտանգ տեղափոխման համար նախատեսված սարքավորումներով, ունի սայլակից օգտվող ուղևորի համար անհրաժեշտ անվտանգության գոտիներ, սրահում սայլակի կոշտ և անվտանգ ամրացման անհրաժեշտ մեխանիզմներ:
Ծառայությունը նախատեսված է նրանց համար, ովքեր տեղաշարժվում են անվասայլակով և ունեն տրանսպորտային միջոցով արագ և հարմարավետ փոխադրման կարիք ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ քաղաքից դուրս:
Ծառայությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխումը ավտոմեքենաներով պահանջում է հատուկ մոտեցում, ուստի ջանում է, որ օգտվողները զգան իրենց կարևորությունը և կարողանան վայելել հարմարավետ և արագ ուղևորափոխադրման բոլոր առավելությունները:
Ծառայությունը վճարման երկու տարբերակ ունի՝ ժամավարձով և վազքավճարով:
Տեղափոխման ընդմիջվող ժամավարձային ծառայության արժեքը Երևան քաղաքում 1 ժամվա համար աշխատանքային ժամերին՝ 08:00-19:00-ը, սահմանված է 8000 դրամ, իսկ աշխատանքային ժամերից դուրս պատվերները իրականացվում են 50 տոկոս հավելումով:
Տեղափոխման վազքավճարով ծառայության արժեքը Երևան քաղաքում աշխատանքային ժամերին՝ 08:00-19:00-ը, սահմանված է՝
- նստելավարձ` 200 (երկու հարյուր) դրամ՝յուրաքանչյուր նստեցման համար
- մինչև 3,2 կմ՝ նվազագույնը` 800 (ութ հարյուր) դրամ,
- 3-րդ կմ-ից հետո` յուրաքանչյուր 1 կմ արժեքը հաշվարկվում է 250 (երկու հարյուր հիսուն) դրամ,
- սպասելավարձ մինչև առաջին 15 րոպեն` 0 (զրո) դրամ,
- սպասելավարձ առաջին 15 րոպեից հետո` մեկ ժամը 3000 (երեք հազար) դրամ,
- քաղաքից դուրս միակողմանի` 250 (երկու հարյուր հիսուն) դրամ,
- քաղաքից դուրս հետադարձով` 180 (հարյուր ութսուն) դրամ (կես ժամ անվճար սպասելաժամ),
- Թբիլիսիի օդանավակայան միակողմանի` 70.000 (յոթանասուն հազար) դրամ,
- Թբիլիսի հետադարձով` 100.000 (հարյուր հազար) դրամ (երկու ժամ անվճար սպասելաժամ),
- «Զվարթնոց» օդանավակայան` 6000 (վեց հազար) դրամ (մինչև 1 ժամ անվճար սպասելաժամ),
Վճարման ճկուն համակարգ` ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով: Գործում է նաև հետվճարային համակարգ պայմանագրային սպասարկման դեպքում:
Քանի որ տաքսին սոցիալական ծառայություն չի մատուցում, հաճախորդի հետ անվճար տեղափոխում են նաև երկու ուղեկցողի:
Ծառայություններ
- Ապահովում է լիարժեք տեղաշարժման հնարավորություն հաշմանդամություն ունեցողների և նրանց ուղեկցողների համար,
ավտոմեքենան հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և մեխանիզմներով, որոնք հնարավորություն են տալիս սայլակով ուղևորին նստեցնել ավտոմեքենան և իջեցնել սրահից առանց ավելորդ լարվածության: - Նստեցման և իջեցման ժամանակ աջակցում է ուղեբեռի տեղավորմանը, անվտանգ երթևեկության համար սահմանված կարգով սայլակի ամրագոտիներով ամրացմանը, ուղևորության ավարտին ուղևորին հիշեցնում իրերի և ուղեբեռի բեռնաթափման մասին:
- Փոխադրումն իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության համար գործող ճանապարհային ցանցի ամենակարճ ուղեգծով, եթե պատվիրատուն այլ ուղեգծով երթևեկելու ցանկություն չի հայտնել, բացի այնպիսի դեպքերից, երբ ճանապարհային պայմաններից ելնելով, նախընտրելի է հավելյալ վազքով արդյունավետ փոխադրումը, ինչի մասին նախապես տեղեկացվում է պատվիրատուին:
- Հարմարավետություն. մեքենայում առկա է նստասայլակի անվտանգ ամրացման համակարգ, վարորդները վարելու ընթացքում պահպանում են անհրաժեշտ անվտանգության պայմանները, վարման արագությունը` սայլակով տեղաշարժվող անձին առանց ավելորդ ցնցումների տեղափոխելու համար:
- Պատվերներն ընդունվում են նախoրոք և որոշակի ժամանակահատվածի համար, որը վերացնում է օդանավակայանից, երկաթուղային կայարանից, հիվանդանոցից, մշակութային և հոգևոր կենտրոններ այցի ուշանալու հավանականությունը:
Որպես առանձին ծառայություն ընկերությունը օրավճարով տրամադրում է նաև էլեկտրական և մեխանիկական նստասայլակներ, մինչև 2 մ երկարությամբ թեքահարթակ, վերամբարձ սարքավորումներ, այլ օժանդակ պարագաներ:
Ծառայության մեջ մտնում է ոչ միայն հաճախորդի տեղափոխումը, այլև տան մուտքից մինչև տաքսի և հակառակը ուղեկցելը: Հարմարեցված տաքսին շահագործվում է բենզինով, ներառում է անվասայլակը բարձրացնելու, ամրացնելու հարմարություններ, տաքացուցիչ, օդափոխիչ օդորակիչ և այլ պարագաներ, որոնք ապահովում են հաշմանդամություն ունեցող անձանց անարգել տեղափոխումը: