accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

50 արտահայտություն, որ կարևոր է ասել երեխաներին

0

Հաճախ անհրաժեշտ է բացի «ապրես»-ից ուրիշ ինչ-որ բան ասել երեխաներին: Նրանք պետք է զգան ծնողների աջակցությունն ու սերը նաև խոսքերի միջոցով: Կարող է թվալ, որ այն լուռ հոգատարությունը, որ ծնողները տածում են հաշմանդամություն ունեցող իրենց փոքրիկների նկատմամբ,  բավարար է,  հավելյալ խոսքերն ավելորդ են: Անշուշտ, ձեր փոքրիկը գնահատում է բոլոր ջանքերը, սակայն ցանկանում է ավելին լսել: Եվ այսպես, մի քանի ջերմ նախադասություն, որ կարող եք հենց այսօրվանից շշնջալ ձեր փոքրիկի ականջին:

Ցույց տվեք, որ հավատում եք ձեր երեխային

  1. Ես վստահում եմ քեզ:
  2. Ես հավատում եմ քեզ:
  3. Հարգում եմ քո որոշումը:
  4. Դա հեշտ չէ, բայց քեզ մոտ անպայման կստացվի:
  5. Դու ամեն ինչ ճիշտ ես անում:
  6. Դու ամեն ինչ ճիշտ ես հասկանում:
  7. Ինչպես դա ստացվեց քեզ մոտ:
  8. Սովորեցրու ինձ՝ ինչպես է ստացվում քեզ մոտ:
  9. Դու դա ինձնից լավ ես անում:
  10. Քեզ մոտ դա ավելի լավ է ստացվում, քան ինձ մոտ:

Ուշադրություն դարձրեք նրա գործադրած ջանքերին

  1. Տեսնում եմ, որ շատ աշխատանք ես կատարել:
  2. Տեսնում եմ, թե որքան ես ջանացել:
  3. Դու այնքան ես տանջվել ու տես, թե ինչ լավ է ստացվել ամեն ինչ:
  4. Հիանալի է ստացվում:
  5. Կարող եմ միայն պատկերացնել, թե որքան ժամանակ ես ծախսել դա անելու համար:
  6. Պատկերացնում եմ, թե որքան ես ջանացել, որ ամեն ինչ ստացվի:
  7. Ինչքա՜ն պիտի մտածեիր, որ այսպիսի բան ստացվեր:
  8. Քո ջանքերը լավ արդյունք են տվել:

Շնորհակալ եղեք միասին անցկացրած ժամանակի համար

  1. Շատ եմ գնահատում մեր միասին անցկացրած ժամանակը:
  2. Ես անհամբերությամբ սպասում եմ, թե վաղը երբ կարող ենք նորից միասին խաղալ:
  3. Քեզ հետ շատ հետաքրքիր է:
  4. Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես խաղացինք:

Օգնեք նրան ինքնուրույն գնահատել իր գրանցած արդյունքները

  1. Իսկ դու ինքդ ի՞նչ ես մտածում այդ մասին:
  2. Պատկերացնում եմ, թե քեզ որքա՜ն հաճելի է:
  3. Քեզ այստեղ ի´նչն է ամենաշատը դուր գալիս:
  4. Իսկ ինքդ ի´նչ կարծիքի ես:
  5. Ի՞նչ ես մտածում այդ մասին:
  6. Ինչպես ինքդ կցանկանայիր:

Շնորհակալ եղեք օգնության համար

  1. Շատ շնորհակալ եմ նրա համար, որ դու…
  2. Շնորհակալ եմ նրա համար, ինչ արեցիր:
  3. Շատ շնորհակալ եմ օգնությանդ համար:
  4. Շնորհակալ եմ, որ հասկանում ես ինձ:
  5. Սա շատ մեծ օգնություն է ինձ համար, շնորհակալ եմ:
  6. Դու այնքան լավ ես ինձ օգնում:
  7. Քո շնորհիվ ամեն ինչ ավելի արագ ավարտեցի:
  8. Քո շնորհիվ հիմա մեզ մոտ ամեն ինչ մաքուր է:

Նկարագրեք ինչ տեսնում եք

  1. Ընտիր է: Սենյակը մաքուր է:
  2. Օհո՜… Անկողինը հավաքված է:
  3. Ի՜նչ վառ գույներ ես օգտագործում:
  4. Տեսնում եմ, որ շատ ես ջանացել:
  5. Տեսնում եմ, որ ինքդ ես հավաքել սեղանը:

Նկարագրեք ինչ զգում եք

  1. Շատ եմ սիրում պարապել ու խաղալ քեզ հետ:
  2. Այնքան ուրախ եմ, երբ տանն ես:
  3. Զգում եմ, որ մենք մի թիմ ենք:
  4. Ինձ շատ հաճելի է, երբ այդպես ես խոսում:
  5. Այնքան երջանիկ եմ, որ դու կաս մեր կյանքում:
  6. Ինձ հաճելի է, թե ինչպես ես օգնում ինձ:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.