accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Անի Պետրոսյան

ԼՐԱԳՐՈՂ | ikin.am հարթակի համակարգող

Կետոգենիկ սննդակարգ

0

Կետոգենիկ սննդակարգը ցածր ածխաջրային սննդակարգ է` ճարպերի և սպիտակուցների չափավոր քանակությամբ: Նշանակվում է էպիլեպսիա ունեցող երեխաներին: Այս սննդակարգն օրգանիզմի ընդունած ճարպերն օգտագործում է որպես էներգիայի աղբյուր: Սովորաբար սննդի մեջ պարունակվող ածխաջրերը վերածվում են գլյուկոզի, ինչը շատ կարևոր է ուղեղի աշխատանքի համար: Սակայն եթե սննդակարգում ածխաջրերը քիչ քանակությամբ են, գլխուղեղում գլյուկոզի փոխարեն ճարպերն են էներգիայի պաշար հանդիսանում: Լյարդը ճարպը վերածում է ճարպաթթուների և կետոնային մարմինների: Հենց վերջիններս էլ գլյուկոզի փոխարեն էներգիա են մատակարարում մարմնին: Կետոզը արյան մեջ կետոնային մարմնի չափաբաժնի բարձրացումն է և հանգեցնում է էպիլեպսիայով պայմանավորված ցնցումների հաճախականության նվազման:

Երեխաների համար այս սննդակարգը ենթադրում է աճի համար անհրաժեշտ սպիտակուցներ և նորմալ քաշ ապահովելու համար անհրաժեշտ կալորիաներ: Դասական կետոգենիկ սննդակարգի դեպքում ճարպերի և սպիտակուցների հարաբերությունը 4:1-ի է: Այդ պատճառով սննդակարգից բացառում են ածխաջրերով հարուստ սնունդը, որոնց թվում են` մրգերն ու բանջարեղենը, հացը, մակարոնեղենը, հատիկեղենն ու շաքարը, և միևնույն ժամանակ բարձրացնում են ճարպերով հարուստ սննդի` կարագի և պանրի օգտագործումը:

Այս սննդակարգն սկսել են կիրառել 1920-ականներից: Կետոգենիկ սննդակարգը որոշ դեպքերում է գործում, որոշ դեպքերում լավ արդյունք է ապահովում: Երեխայի վիճակը լավանում է, երբ սննդակարգը 6-24 ամիս պահպանվում է:

Եթե ձեր երեխան էպիլեպսիա ունի, սննդակարգին հետևելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի ըստ երեխայի խնդրի բարդության աստիճանի նշանակի այն ճիշտ չափաբաժնով:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Leave A Reply