accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Հասմիկ Ազատյան

ԵՐԵՎԱՆԻ ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀՈԳԵԲԱՆ

Բուն մանկիկության շրջանի ընդհանուր բնութագիրը

0

Մարդու ծնունդը բնության ամենազարմանահրաշ երևույթներից  է: Երեխան մի ճիչով ազդարարում է իրլույս աշխարհ գալու փաստը և, չնայած բժիշկներն ու կենսաբաններն այն կապում են  թոքերում կուտակված օդի ուժեղ արտամղման հետ, որոշ հոգեվերլուծողներ այն մեկնաբանում են որպես երեխայի բացասական վերաբերմունք իր համար նոր, անծանոթ միջավայրի նկատմամբ:

Կյանքի առաջին ամսում երեխայի դեմքին ժպիտ է առաջանում ի պատասխան մեծահասակի քնքուշ խոսքերի, ժպիտի, կամ էլ որևէ առարկայի վրա տեսողական կենտրոնացման: Մոտ 1,5-2ամս.-ում երեխան արդեն մեծահասակին տեսնելիս ուրախ ձայներ է արձակում, ժպտում է, ծիծաղում և ձեռքերն ու ոտքերն աշխուժորեն շարժում: Այս երևույթը հոգեբանության մեջկոչվում է «աշխուժացման բարդույթ»:

Դա երեխայի դրական ռեակցիան է այն մեծահասակի նկատմամբ, որը նրան խնամում է, այսինքն, երեխան կարծես շնորհակալություն է հայտնում մորը` իր նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Սակայն այս երևույթի հետագա ուսումնասիրության արդյունքում համոզվեցին, որ աշխուժացման բարդույթը ոչ միայն էմոցիոնալ, հուզական ռեակցիա է, այլև երեխայի առաջին սոցիալական պահանջ-մունքը: Երեխան մեծահասակին իր հետ շփվելու, իրհետ հաղորդակցվելու հրավեր է ուղարկում և այլևս մենակ մնալ չի ցանկանում: Աշխուժացման բարդույթի ի հայտ գալով երեխան թևակոխում է մի նոր, զարգացման առումով առավել բարդ տարիքային շրջան: Այն ընդգրկում է կյանքի մոտ 1,5- 2 ամսականից մինչև 1 տարեկան ժամանակահատվածը:

Խոսելով ընկալման զարգացման մասին կարող ենք ասել, որ այս շրջանում գնալով ավելի կատարելա-գործվում է տեսողական կենտրոնացումը, այն դառնում է ավելի տևական (7-8 վրկ.), մեծանում է տեսողական հեռավորությունը: Երեխան կարողանում է հետևել շարժվող առարկաներին, նա  ոչ միայն պարզապես նայում է, այլև տեսնում, որոշակի ակտիվություն է դրսևորում տեսածի նկատմամբ:

Մանկիկության շրջանում երեխան կարողանում է ընկալել առարկայի ձևը և եզրագծերը:  Եթե երեխային ցույց են տալիս նկար սպիտակ ֆոնով և սև եզրագծերով, ապա նրա հայացքը ոչ թե թափառում է նկարի ողջ ֆոնի վրայով, այլ կանգ է առնում սպիտակ և սև եզրագծերի սահմանում: Կամ, եթե երեխային ցույց են տալիս 2 նկար` մեկը միատոն, իսկ մյուսը սև ուղղահայաց գծերով, ապա երեխան առավել երկար կենտրոնանում է երկրորդ նկարի վրա: Ընդհանրապես մանկիկին ավելի շատ հետաքրքրում են կոր, զիգզագ, աղեղային գծերը, քան` ուղիղ գծերը:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.