ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

Գործակալությունը ճանաչում է անձի հաշմանդամությունը, սահմանում հաշմանդամության խումբը, պատճառական կապը, տևողությունը և վաղեմության ժամկետը: Որոշում է սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերը: ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը կազմում է հաշմանդամություն ունեցող անձանց անհատական վերականգնողական ծրագիրը, որոշում բժշկական սոցիալ-հոգեբանական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակները և ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը: Տալիս է եզրակացություն վերականգնողական պարագաների տրամադրման անհրաժեշտության մասին և այլն:

Ովքե՞ր են անձին ուղեգրում բժշկասոցիալական փորձաքննության Համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն` անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում):

Ինչի՞ հիման վրա է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը

Հանձնաժողովի նախագահին ներկայացված` անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձի անձնագիրը: Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը (088 ձև):

Ինչպե՞ս է իրականացվում անձի բժշկասոցիալական փորձաքննությունը, եթե անձն իր առողջական վիճակից ելնելով չի կարող ներկայանալ տարածքային մարմին:

Հանձնաժողովը անձի բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում, եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը դրա մասին նշել է դիմումում` ներկայացնելով հեռակա կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր:

Որո՞նք են անձի կենսագործունեության սահմանափակման տեսակները ժամանակի և տարածության մեջ:

  • ինքնասպասարկման` ամենօրյա անձնական հիգիենան ու կենցաղային գործունեությունն ինքնուրույն բավարարելու կարողություն,
  • ինքնուրույն տեղաշարժվելու` ինքնուրույն տարածության մեջ տեղափոխվելու, խոչընդոտներ հաղթահարելու, քայլելու, վազելու, մարմնի հավասարակշռությունը պահելու, տեղաշարժվելու կարողություն,
  • ուսումնառության՝ հանրակրթական, մասնագիտական և այլ գիտելիքների ընկալման ու վերարտադրության կարողություն,
  • աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն
  • կողմնորոշվելու (ժամանակի ևտարածության մեջ) կարողություն,
  • հաղորդակցվելու կարողություն,
  • սեփական վարքը հսկելու կարողություն,
  • խաղալու կարողություն (տարիքային նորմերին համապատասխան):

Ի՞նչ ժամկետով է սահմանվում հաշմանդամության խումբ կամ «հաշմանդամ երեխա»   կարգավիճակ:

  • I խմբի հաշմանդամությունը` երկու տարի ժամկետով,
  • II և III խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով,
  • «հաշմանդամ երեխա»  կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:

Ո՞ր դեպքերում է տրվում «հաշմանդամ երեխա»  կարգավիճակ:

Եթե մինչև 18 տարեկան երեխայի մոտ առկա է կենսագործունեության ցանկացած տեսակի և արտահայտվածության աստիճանի սահմանափակում:

Կառուցվածք

  • Վերափորձաքննության բաժին
  • Իրավական ապահովման բաժին
  • Տեղեկատվական-վերլուծական բաժին
  • 25 ԲՍՓՀ-ներ

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արմենակյան 129;

Հեռախոս` (010) 65-06-01, թեժ գիծ (010) 65-06-08,

էլ փոստ` info@hhbsp.am, Վեբ-կայք` http://hhbsp.am