accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Բոլորակ

«Բոլորակը» հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված հարթակ է, որի ստեղծմանը մասնակցում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, կրթության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտների մասնագետները և շահագրգիռ այլ անձինք:

Աղետների ռիսկերի նվազեցման կրթություն երեխաների համար

0

Շատ հաճախ մենք չենք էլ գուշակում, որ արհեստական վտանգավոր մթնոլորտ ենք ստեղծում մեր տանը, դպրոցում և այն վայրերում, որտեղ երեխաներ կան կամ կարող են լինել: Կարևոր կանոններ կան, որ պետք է ձեռնարկվեն երեխաների անվտանգությունն ապահովելու համար:

«Աղետների ռիսկի նվազեցման կրթություն». այսպես է կոչվում ձեռնարկը, որը մշակվել և տպագրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորված և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից իրականացված «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանը» ծրագրի շրջանակներում: Գրքույկը երաշխավորված է ՀՀ կրթության և գիտության նախարության կողմից։ Հեղինակը Թերեզա Դիլբարյանն է։

Այն նվիրված է մանկավարժի և ծնողի համագործակցությանը երեխայի անվտանգ դաստիարակության գործում: Ուղեցույցը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դպրոցի աշակերտների աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) կրթության համար: Այն ներառում է ԱՌՆ կրթության հարցերով ծնողական ժողովների կոնսպեկտներ, տարաբնույթ առաջադրանքներ, ծնողների համար նախատեսված հարցաթերթիկներ և հուշաթերթիկներ, ծնողներին ուղղված ուղերձներ և այլն: Ուղեցույցի առաջադրանքները կազմված են այնպես, որ ծնողները երեխաների ԱՌՆ կրթությունը շարունակեն ընտանիքում:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.