accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Սոֆյա Հովսեփյան

Ֆիզիկական դաստիարակությունը` ի նպաստ հաշմանդամություն ունեցող երեխաների

0

Ֆիզիկական վարժությունները կարող են փոխարինել շատ դեղամիջոցների, բայց աշխարհում չկա որևէ դեղամիջոց, որ փոխարինի ֆիզիկական վարժություններին:

Անջելլո Մասսո

Եթե առաջնորդվենք այս սկզբունքով, ապա կտեսնենք, որ այն, ինչ անում է ֆիզկուլտուրան մեր առողջության և առօրյայի կազմակերպման հարցում, չի կարող անել ոչինչ:

Գիտնականներն ապացուցել են, որ ֆիզկուլտուրան նպաստում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր զարգացմանը, ուստի որքան վաղ տարիքից ծնողները սկսեն երեխային սովորեցնել մարզվել, այնքան արագ և ճկուն կդառնան երեխայի միտքը և մարմինը: Մեզանում գոյություն ունի թյուր կարծիք, որ այն մարդուն, ով դժվարանում է քայլել կամ վազել, ամենևին պետք չէ սպորտով զբաղվել…

Հաշմանդամություն ունեցող շատ անձինք զերծ են մնում ամենօրյա մարզանքներից` չկարևորելով այն, քանզի շատերը կարծում են, որ դա իրենց պետք չէ, և առաջացող դժվարությունը կարող է ընդգծել իրենց խնդիրը: Սա է պատճառը, որ հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ խուսափում են սպորտով զբաղվելուց:

Երեխաների դեպքում կարևոր է այն, որ ծնողը փորձի բացահայտել իր երեխայի թաքնված կարողությունները և խթանի դրանց զարգացումը: Սպորտի օգտակարությունը կարևորելով` ծնողները և մասնագետները կանգնում են խնդրի առջև. ի՞նչ անել, որ հաշմանդամություն ունեցող մարդը ցանկություն ունենա սպորտով զբաղվելու: Այս հարցը միանշանակ պատասխան չունի, քանի որ անհատական մոտեցում է պահանջում, և յուրաքանչյուրի մոտիվը անհատական է, սակայն կան եղանակներ, որոնք կարող են օգնել ծնողին.

  • Առավել վաղ տարիքից, երբ երեխան դեռ պատկերացում չունի սպորտի մասին, մասնագետի հետ խորհրդակցելով` սովորեցրեք երեխային աշխատեցնել մարմինը և մկանները:
  • Ընտրե´ք երեխայի ֆիզիկական տվյալներին համապատասխան մարզաձև, որը չի դառնա երեխայի թերարժեքության ձևավորման պատճառ (անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ):
  • Վաղ մանկությունից ամեն օր երեխայի հետ մարմնամարզությամբ զբաղվեք (չմոռանանք` երեխան մեր վարքի կրկնողն է):
  • Եթե ոչ մի կերպ չի հաջողվում երեխայի մեջ սեր արթնացնել մարզական վարժությունների նկատմամբ, ապա փոխելով շեշտադրությունը` նպատակը պահեք նույնը և երեխային առաջարկեք այլընտրանքային սպորտ, ինչպիսիք են ձիաբուժությունը (հիպոթերապիան), դելֆինաբուժությունը, ինչը կարող է առաջացնել նաև լողով զբաղվելու ցանկություն, պարային թերապիան և այլն:
  • Ընտրելիս նախապատվությունը տալ երեխայի կարիքին համապատասխանող մարզաձևին, քանզի սխալ ընտրությունը կարող է ավելի խորացնել խնդիրը:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.