Զարգացման/ցերեկային կենտրոններ

«Հույսի կամուրջ» ՀԿ երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոններ 

Կենտրոնները հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին, մատուցում են հետևյալ ծառայությունները՝

  •  Հատուկ կրթության անհատական պարապմունքներ
  • Խոսքի զարգացման և սոցիալական հմտությունների դասընթաց
  • Արթ թերապիա` ինքնազարգացման արվեստ
  • Ֆիզիկական թերապիա
  • Խորհրդատեղեկատվական ծառայություններ
  • Բանավեճի ակումբ պատանիների համար
  • Ծնողական փոխօգնության խմբեր

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի Երեխայի զարգացման կենտրոնները գործում են Երևանում և Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում:

ք. Երևան, Կորյունի 19ա, 2-րդ հարկ:

Հեռ.` 56-01-43

Կայք` http://bridgeofhope.am

ք. Իջևան, Հասցե: Բլբուլյան 4-րդ նրբանցք, 2-րդ շենք

Հեռախոս:(0263)  3-56-16

ք.Դիլիջան, Շահումյան 15

Հեռախոս: (0268) 2-36-50

ք.Նոյեմբերյան, ԶորավարԱնդրանիկի 1

Հեռախոս: (0266) 2-36-70

ք.Բերդ, Հայկ Նահապետի 6 ա

Հեռախոս: (0267) 2-19-75


«ԱրԲեՍ» 

Գործունեություն

2005 թ. ապրիլին «ԱրԲեՍ» ԱԿ-ում իր դռները բացեց Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը` հատուկ կարիքներով երեխաների զբաղվածությունը կազմակերպելու նպատակով, ինչը խթան է հանդիսանում նրանց ինտեգրմանը հասարակության մեջ: Կենտրոնը համալրված է հատուկ սարքավորումներով և ուսուցողական նյութերով, խաղերով հնարավոր լավագույն արդյունքն ապահովելու նպատակով:

«Արբեսի»  մասնաճյուղեր հանդիսացող «Երեխայի զարգացման և վերականգնման կենտրոն»-ները (ԵԶՎԿ) գործում են հետևյալ քաղաքներում` Սպիտակ,  Վանաձոր,  Գավառ,  Գյումրի, Արմավիր, Իջևան, Արտաշատ:

 Ծառայություններ

-զարգացման մանկաբուժություն;
– վերականգնողական ծառայություններ երեխաների և մեծահասակների համար`
– ֆիզիկական թերապիա,
– էրգոթերապիա կամ զբաղվածության թերապիա /occupational therapy/,
– մանուալ թերապիա /մեջքի ցավի կառավարման կենտրոն/,
– խոսքի թերապիա /լոգոպեդի ծառայություն/,
– ձեռքի թերապիա և սպլինտավորում;
– հատուկ կրթության մանկավարժի, ինչպես նաև ձեռքի աշխատանքի մանկավարժի ծառայություն;
– հոգեբանասոցիալական ծառայություն:

Հասցե` Հայաստան, 0014, Երևան, Մամիկոնյանց փող., 30 շենք (համայնք` Արաբկիր)

Հեռախոս` տեղեկատու` +374 44 00 66 44-1111, +374 43 00 66 44 – 111

Աշխատանքային օրեր` Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Աշխատանքային ժամեր` շուրջօրյա

Վեբ-կայք:    http://www.arabkirjmc.am


«Երազի Տուն»  ծնողների և երեխաների զարգացման ներառական կենտրոն

Գործունեություն

Ի տարբերություն մյուս կենտրոնների, որոնք միայն հաշմանդամություն ունեցող փոքրիկների համար են, «Երազի տունը» նախատեսված է նաև նրանց ծնողների համար, քանի որ նրանք նույնպես ունեն աջակցության և օգնության կարիք:

«Երազի տանը» հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարող են վերականգնողական բուժում ստանալ, իսկ նրանց ծնողները՝ ստանալ գիտելիքներ, շփում եւ հոգեբանի խորհրդատվություն:

Ծառայություններ

  • արտ-թերապիա,
  • լոգոպեդի ծառայություն,
  • հոգեբանի խորհրդատվություն:

Հեռախոս՝ 099572875

Հասցեն՝ Հալաբան 59

Կայք՝ haymayrer.am


«Փրկություն»  հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն ՀԿ

Գործունեություն

Ցերեկային խնամքի կենտրոն հաճախում են 48-50 մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներ և երիտասարդներ` Երևան քաղաքի տարբեր համայնքներից:
Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ` ձեռագործության,    նկարչության,  կավագործության, դիզայնի, համակարգչային գրագիտության:  Նշված խմբակները շահառուներին օգնում են ձեռք բերել մասնագիտական որոշակի ունակություններ և հմտություններ: Պարբերաբար կազմակերպվող ցուցահանդես-նվիրատվությունների արդյունքում շահառուները ստանում են իրենց կատարած աշխատանքի այսպես կոչված վարձատրությունը, որն էլ ընտանիքի և հասարակության աչքերում վերացնում է մտավոր խնդիրներ ունեցող դեռահասի կամ երիտասարդի մասին անպիտանելիության կարծրատիպը:

Նպատակներ

  • Նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ինտեգրմանը` կրթական և սոցիալ-մշակութային ծրագրերի միջոցով:
  • Նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների (մասնավորապես` մտավոր խնդիրներ ունեցող) մասնագիտական որոշակի հմտությունների ուսուցմանը և ձեռքբերմանը (ցերեկային խնամքի և առօրյան կազմակերպող կենտրոնի ծրագրի շրջանակներում):
  • Քարոզարշավի միջոցով նպաստել հասարակության իրազեկման բարձրացմանը` հաշմանդամություն ունեցող անձանց (մասնավորապես` մտավոր խնդիրներ ունեցող) հիմնախնդիրների և կարողությունների, ինչպես նաև նրանց իրավունքների մասին:
  • Նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների բուժօգնության կազմակերպմանը` ըստ նրանց կարիքների:

Ծառայություններ

  • Հոգեբանական, որը նպաստում է շահառուի հոգեբանա-անձնային բարդույթների վերացմանը, սոցիալ-հասարակական անձի ձևավորմանը:
  • Լոգոպեդի, որը նպաստում է շահառուների խոսքի, ուշադրության, հիշողության և երևակայության զարգացմանը:
  • Սոցիալական, որը նպաստում է շահառուների սոցիալական հիմնախնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանը:
  • Էրգոթերապիայի, որը նպաստում է շահառուների կենցաղավարության և առօրյա գործողություններում մաքսիմալ անկախության ձեռքբերմանը:
  • Իրավախորհրդատվական, որն ուղղված է շահառուների ընտանիքներում առաջացած իրավական խնդիրների հնարավոր լուծմանը:

Հասցե` ՀՀ, Երևան, Չեխովի 33 (մուտքը Մանանդյան փողոցից)

Հեռախոս։ (010) 42-78-50, 49-93-13, 42-65-84
Բջջային։ (093) 000-757
Էլ.-փոստ: prkutyun@netsys.am, prkutyun@prkutyun.am

Վեբ-կայք: http://www.prkutyun.am/


Մանկական զարգացման հիմնադրամ

 Ծառայությունները

  • Հոգեբանական ծառայություն
  • Արտթերապիա / թերապիա արվեստի միջոցով/
  • Լոգոպեդական ծառայություն
  • Հատուկ կրթության մանկավարժի ծառայություն
  • Սոցիալական աշխատանքի ծառայություն
  • Կիրառական արվեստի նմուշների ստեղծման և ուսուցման բաժին
  • Դիզայն լաբորատորիա

Մանկական զարգացման կենտրոնում գործում է իր նշանակությամբ բացառիկ դիզայն լաբորատորիա, որտեղ ստեղծվում են երեխայի կոնկրետ կարիքին համապատասխանող վերականգնողական նշանակություն ունեցող խաղեր ու  խաղալիքներ,  որոնք պատրաստվում են մասսայական արտադրության համար, դրանց արդյունավետությունը մասնագետների կողմից փորձարարորեն հիմնավորելուց հետո:

Կենտրոնում գործում է նաև գրադարան, տեսադարան, խաղասենյակ և խաղահրապարակ, որից կարող են օգտվել ինչպես կենտրոն հաճախող երեխաներն ու նրանց ծնողները, այնպես էլ համայնքի այլ բնակիչներ:

Հասցե` ք. Երեւան 37065,Ռոմանոս Մելիքյան 1,

Հեռ: +374 60 49 10 01

ֆաքս + 374  95 004186

էլ. փոստ   cdf.am/