Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը
- Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման՝ ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կամ երեխայի կրթության վայր հանդիսացող ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի դիմումի հիման վրա, եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը։
- Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատումը կազմակերպվում է ծնողի (կամ նրա այլ օրինական ներկայացուցչի) մասնակցությամբ։
- Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի գնահատումը իրականացվում է երեխայի կենսագործունեության բնական միջավայրում (ընտանիք, ուսումնական հաստատություն և երեխայի շփման այլ միջավայրում):
Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի գործունեությունը
Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի գործունեության հիմնական առարկան և նպատակը երեխաների ֆիզիկական, մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտումն ու գնահատումն է, նրանց ընդունակություններին ու կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձևի ընտրությունն ու հատուկ կրթական բնույթի գործունեության իրականացումն է:
Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը գործում է 2007 թ. օգոստոսի 20–ից: Այն ստեղծվել է Երևանի թիվ 5 հատուկ դպրոցի հիման վրա համաձայն ՀՀ Կառավարության որոշման: Կենտրոնի մասնագետները մշտական կապի մեջ են բոլոր ուսումնական հաստատությունների թիմերի մասնագետների հետ` տրամադրելով նրանց խորհրդատվություն և մեթոդական աջակցություն: Կենտրոնը համագործակցում է հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ`«World Vision-Հայաստան», «Հույսի կամուրջ», «Բաց հասարակութան օժանդակության հիմնադրամ», «Առաքելություն արևելք», «Պրոջեքտ հարմոնի» և այլն:
Ծառայություններ
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական կարիքի գնահատում;
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զարգացման նպատակով հատուկ մանկավարժական, սոցիալ- հոգեբանական, վերականգնողական զարգացնող աշխատանքների կազմակերպում և մատուցում;
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողներին (այլ օրինական ներկայացուցիչներին) խորհրդատվության
- մատուցում, ծնողական կրթութան դասընթացների կազմակերպում;
- հատուկ հանրակրթական և ներառական ծրագրով աշխատող հանրակրթական դպրոցների մասնագետների վերապատրաստումներ;
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում և տեղեկատվական– վերլուծական աշխատանք;
- կենտրոնում երեխաների կրթության և խնամքի ժամանակավոր կազմակերպում ;
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ զարգացնող աշխատանքների առաջավոր փորձի անփոփում և տարածում, նոր մեթոդների ստեղծում և փորձարկում:
2009թ.–ից ՀՀ Կառավարության 19.04.2009թ. N 386 և 18.06.2009թ. N 682 որոշումների համաձայն` գործում են Գնահատման կենտրոնի Ստեփանավանի և Կապանի մասնաճյուղերը:
Երևան
ՀՀ, Երևան, Քաջազնունի 12
հեռ.՝010 55-24-95 (ընդունարան), 010 55-94-51 (գնահատման բաժին)
Էլ.հասցե՝ er-bgk@mail.ru
Վեբ-կայք: http://assessmentofeducationalneeds.com
Սյունիքի մարզ
ք.Կապան, Լեն-Հանքեր 15
հեռ. (0285)2-54-21
Լոռու մարզ
ք.Ստեփանավան, Երիտասարդական 51
հեռ. (0256) 2-24-32