Հաշմանդամություն` առողջական խնդիրներ ունեցող անձանց ու շրջակա միջավայրի արգելքների փոխազդեցության հետևանք, որը խոչընդոտում է նրանց` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։
Հաշմանդամություն ունեցող անձ` անձ, ով ունի ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական ոլորտների երկարաժամկետ կամ կայուն սահմանափակումներ, որոնք, բախվելով տարբեր միջավայրային արգելքներին, խոչնդոտում են նրա` մյուսների հետ հավասար հիմունքներով, լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքին։
Բժշկասոցիալական փորձաքննություն` անձի ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական ոլորտների սահմանափակումների և միջավայրային արգելքների փոխազդեցության գնահատման ու պահպանված աշխատունակության (երեխաների ակտիվության, մասնակցության և հատուկ կրթական կարիքների) աստիճանի հիման վրա հաշմանդամության սահմանում։
Սոցիալական ներառում` հաշմանդամություն ունեցող անձի հավասար ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին։
Հաղորդակցություն` սույն օրենքի իմաստով` խոսակցական, ժեստերի լեզվով, նշանների և տեքստերի պատկերման, Բրայլի, շոշափողական, ընթեռնելի տառերով տպագրության, ինչպես նաև մատչելի այլ տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաներ։
Խտրականություն` սույն օրենքի իմաստով հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը հերքումն է այն փաստի, որ հաշմանդամություն ունեցող անձը, մյուսներին հավասար կարող է իրականացնել իր իրավունքները և հիմնարար ազատությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական կամ ցանկացած այլ ոլորտում։
Միջավայր` սոցիալական և մշակութային պայմաններ` ներառյալ վերաբերմունք, ինչպես նաև ֆիզիկական շրջապատ, ուր անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում և կազմակերպում իր անձնական կյանքը։
Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնում` բժշկական, կրթական ու սոցիալ-հոգեբանական միջոցառումների համակարգ, որը հնարավորություն է տալիս անձին զարգացնելու կամ պահպանելու ֆիզիկական, մտավոր ու մասնագիտական ունակություններն ու կարողությունները և նպաստում է նրա սոցիալական ներառմանը։
Վերականգնողական անհատական ծրագիր` հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը և սոցիալական ներառմանն ուղղված բժշկական, կրթական, սոցիալ-հոգեբանական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների ամբողջություն։
Վերականգնման տեխնիկական միջոցներ և այլ oժանդակ պարագաներ` կենuագործունեության uահմանափակումների լրիվ կամ մաuնակի հաղթահարման, փոխարինման (փոխհատուցման) համար նախատեuված հատուկ uարքեր և տեխնիկական միջոցներ։
Սոցիալական կազմակերպություն` սոցիալական ուղղվածության կանոնադրական նպատակներ ունեցող իրավաբանական անձ, որը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի ստեղծմանն ու զբաղվածության ապահովմանը։
Համընդհանուր դիզայն` միջավայրի, ծրագրերի, ապրանքների ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների և մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության, դրանք առավելագույնս օգտագործելի է դարձնում յուրաքանչյուր մարդու համար` չբացառելով օժանդակ հարմարանքների կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար։
Սոցիալական պատրոնաժ` հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվող օգնականի, միջնորդի, անձնական ուղեկցողի, ընթերցողի և ժեստերի լեզվի թարգմանչի ծառայություն։
Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բազային ծրագիր` պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական և oժանդակ միջոցների երաշխավորված ցանկ:
Հատուկ հանրակրթական դպրոց` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորող սովորողների համար հանրակրթական հիմնական ընդհանուր և (կամ) հանրակրթական հիմնական հատուկ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.ե.
Կրթության առանձնահատուկ պայմաններ` անձի հանրակրթական հիմնական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված առարկայական ծրագրերի և ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաև մանկավարժական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն.
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ ուսուցման հետ կապված դժվարություններ, այդ թվում՝ զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ.
Ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում.
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է սովորող երեխային, նրա ծնողին և մանկավարժական աշխատողին.
Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ անձի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.
Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, կրթությանն աջակցող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն.
Ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար.
Անհատական ուսուցման պլան` հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների, ծրագրերի և երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է սովորողի կրթության կազմակերպման տարեկան նպատակը, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (ներառյալ՝ աջակցող ծառայությունները).
Ուսուցչի օգնական` կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչին աջակցող մանկավարժական աշխատող:
Մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից:
Աղբյուրը՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծ