Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հատուկ կրթության համակարգը ներառում է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով հանրապետությունում գործում են հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ (երկարօրյա և գիշերօթիկ ռեժիմով), որոնք իրականացնում են հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրեր: («Կրթության մասին» ՀՀ օրենք, Երևան, 1999):
Գործող 24 պետական հատուկ հանրակրթական հաստատությունները նախատեսված են մտավոր և /կամ/ ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար: Հատուկ կրթության համակարգում է նաև Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը: