accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակի մասին

Լաուրա Մովսիսյան

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԱՑԻՈՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Երեխային բարուրելու հիմնական վնասները

0

Եթե տարիներ առաջ բոլոր երեխաներին բարուրում էին` պատճառաբանելով, թե դա նպաստում է ուղիղ ոտքեր ունենալուն, ապա այսօր պետք է նկատի ունենալ, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի ֆիզիկական և հոգեբանական զարգացման վրա: Բարուր անելը շատ վնասակար է: Տատիկները ասում են, որ բարուր անելը ուղիղ ոտքեր ունենալու համար է, ինչպես երկարավզիկ են անում՝ երկար վիզ ունենալու համար: Բայց ոտքերը ծռվում են, երբ երեխան D վիտամինի պակաս ունի, չհաշված գենետիկական նախատրամադրվածությունը:

Բարուրի հիմնական վտանգը կոնքազդրային հոդախախտի առաջացումն է: Լավ զարգացած կոնքազդրային հոդը պետք է լինի զատման մեջ՝ և՛ փոսիկը, և՛ գլխիկը: Բարուր անելիս միացնում ենք երեխայի ոտքերը և արհեստական դուրս ենք բերում հոդագլխիկը հոդափոսիկից, մանավանդ եթե թույլ է զարգացած: Հիմա տակդիր հագցնելը լավ է, որովհետև տակդիրները հոդը զատման մեջ են պահում և թույլ են տալիս, որ զարգանա և՛ հոդափոսիկը, և՛ հոդագլխիկը:

Հաճախ տատիկներն ասում են. «Բա ինչո՞ւ իմ երեխաների մոտ չի եղել, ես բարուր եմ արել»: Ասում եմ՝ ձեր բախտը բերել է, որ երեխաները թերզարգացած հոդ չեն ունեցել:

Այսօր կան սոնոգրաֆիայի սարքեր, որոնք ներարգանդային կյանքում տեսնում են հոդի վիճակը, եթե դիսպլազիա՝ զարգացման խանգարում կա, նախքան երեխայի ծնվելը հայտնի է դառնում, և այդ երեխաներին ավելի մեծ օրթոպեդիկ ուշադրություն են դարձնում, զատումը մեծ են տալիս: Բարուրը բացարձակապես կապ չունի ողնաշարի, գլուխն ուղիղ պահելու հետ: Գլուխն ուղիղ պահում են, երբ մկանները զարգանում են, իսկ դրա համար ժամանակ է պետք:

Կարևոր է հիշել, որ բարուրն ազդում է նաև հոգեվիճակի վրա. երեխաներն ավելի ընկճված և ավելի կոմպլեքսավորված են լինում դրա հետևանքով:

Comments

comments

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.